Լուկաս Սելարայանը վնասվածք ունի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Լուկաս Սելարայանի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանային լարվածություն։ Խաղացողի վերականգնաման գործընթացը կտևի 10-ից 15 օր»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ 32-ամյա խաղացողը կարող է բաց թողնել «Բանֆիլդի», «Ալդոսիվիի» և «Կենտրոնական Կորդոբայի» դեմ հանդիպումները:
https://iravunk.com/sim/?p=304655&l=am/