Թաղապետարանի աշխատողները հանրային տրանսպորտում «պալիտ» են եղել

Ներքաղաքական

Շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը: Արդեն հինգերորդ օրն է, ինչ քաղաքացիները հրաժարվում են վճարել 150 դրամ: Նրանց են միացել մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, ակտիվիստներ, պատգամավորներ: Շատերը փորձում են վարորդներին վճարել` ինչպես վճարել են միշտ, տալով 100 դրամանոց եւ օգտվելով տրանսպորտից: Լինում են վարորդներ, ովքեր վերցնում են մանրադրամը, լինում են վարորդներ, ովքեր հրաժարվում են գումար վերցնելուց, սակայն քաղաքացուն դուրս չեն հանում ավտոբուսից, ինչի իրավունքը օրենքով չունեն էլ:

Հասարակությունը բաժանվել է երկու խմբի՝ բոյկոտողներ եւ գոհ ու շնորհակալներ: Բոյկոտողները հասարակ եւ սրտացավ քաղաքացիներն են, ովքեր իսկապես դեմ են անտրամաբանական թանկացումներին, իսկ այ շնորհակալները...

Քաղաքապետարանի «վերնախավը» որոշել է ստեղծված խնդրին այլ լուծում տալ: Հիմա բոլոր վարչական շրջանի աշխատողներն, իրենց բանուգործը թողած, նստում են հանրային տրանսպորտ (անհասկանալի է, թե նրանք երբվանի՞ց զրկվեցին սեփական մեքենաներից եւ պադավատներից), միացնում սեփական՝ իշխանական լրատվականների տեսախցիկները եւ ուրախ հայտնում, որ երկար տարիներ էին տենչացել նման թանկացման ասին, որ շատ գոհ են ու խնդրում եւ պահանջում են բոյկոտողներից, որ չխանգարեն իրենց թանկ վճարելուն:

Տարօրինա՞կ է, բոլորովին: Պարզապես, հրահանգ է, որը եկել է քաղաքապետարանից, որի դիմաց տվյալ թաղապետարանի աշխատողները, հավանաբար, կստանան իրենց հերթական պարգեւավճարները՝ հավատարմության դիմաց: Իսկ ի՞նչ անի սովորական քաղաքացին, երբ իր համար շոշափելի է այդ 50 դրամը, ի՞նչ անի ուսանողը, երբ 50+50 կլինի նրա հաջորդ օրվա տրանսպորտի գումարը: Շարքը շարունակելի է:

Զավեշտ է նաեւ այն, որ օրինակ են բերում «մահաբեր գազելներ»-ին, իբրեւ թե բարեկարգվել է տրանսպորտը, մեջը կա կոնդիցիոներ եւ հեռախոսի լիցքավորման հնարավորություն: Հարց՝ իսկ ո՞ւմ հարկերի շնորհիվ են գնվել այդ ավտոբուսները:
Իսկ ի՞նչ տարբերություն գազելների եւ ավտոբուսների միչեւ, երբ, միեւնույնն է, քաղաքացին կանգնում է դիմացինի մեջքին, փորի ու ոտքի վրա, քանի որ խտության պատճառով տեղ չկա նորմալ կանգնելու եւ շնչելու, իսկ նստելու մասին մոռացեք:
Իսկ ո՞րն է նորի առավելությունը, երբ կրկին ժամերով մարդիկ կանգառում սպասում են բաղձալի տրանսպորտին: Իսկ ի՞նչ հաշվարկով են որոշել, որ երթեւեկելու գումարը պետք է կազմի սկզբում 300 դրամ, հետո մի պահ լսվեց 200 դրամի մասին, իսկ հիմա հասանք 150 դրամի:

Ի դեպ, գազելներ օրինակ բերողներին թեթեւ հիշեցում՝ տարիներ առաջ Երեւանը այսքան խիտ բնակեցված չէր: Արցախահայությունը ապրում էր Արցախում, հնդիկը՝ Հնդկաստանում, պարսիկը՝ Իրանում, ռուսը՝ Ռուսաստանում եւ այլն: Հիմա շատերը ապրում են Երեւանում, եւ մեծամասնությունը օգտվում է հանրային տրանսպորտից: Տարիների տարբերությունը պիտի լինի ակնհայտ: Ի դեպ, բոլորն էլ վճարում են հարկեր, որոնց շնորհիվ գնվել են ավտոբուսներ, այնպես որ, դա պետք չէ թանկով վաճառել քաղաքացու վրա, թե բա՝ ավտոբուսներում կա լիցքավորման հնարավորություն: Նույնը վերաբերում է այն նույն թաղապետարանի աշխատողներին, ովքեր իբրեւ թե տրանսպորտից օգտվողներ են դարձել եւ որ շատ գոհ են թանկացումներից: Իսկ գուցե ճի՞շտը ասեք, որ եթե չգնաք ու նման շոու չանեք՝ տեսախցիկների առջեւ, ապա կարող է ձեզ եւ ձեր բաժնի ղեկավարին հեռացնեն աշխատանքից, կամ առնվազն զրկեն հերթական ՝ քաղաքացու հարկերի շնորհիվ փոխանցվող պարգեւավճարներից...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում