Տուժածը ես եմ եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ոչ թե դժգոհ եմ, այլ մինչեւ երկինք գոհ եմ Արթիկի ոստիկանապետ Ադամյանի գլխավորությամբ. Արթիկի պանրագործարանի տնօրենը վրդովված է

Քրեական

Հունվարի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հունվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Արթիկում գտնվող ընկերություններից մեկի չշահագործվող տարածքի պատուհանի ճաղավանդակը պոկելու և մուտքի դռան փականը կոտրելու միջոցով մտել են շենք և գողացել հաստոցների մեխանիզմներ ու էլեկտրական տարբեր շարժիչներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս: Մեկնել էր օպերատիվ խումբ:

Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա, 29-ամյա և 32-ամյա երեք երիտասարդ: Նրանք հրավիրվել են բաժին, խոստովանել արարքը։

Մամուլում, սակայն, լուրեր են տարածվում, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում տուժածի հարազատները նշել են, որ հույս էլ չունեն, թե Արթիկի ոստիկանները կհայտնաբերեն գողին կամ գողերին։

Իրականում ինչի՞ց են դժգոհ հարազատները «Իրավունքը» փորձել է պարզել անձամբ տուժող ճանաչված պանրի գործարանի սեփականատեր Գեւորգ Ավդալյանից, ով հարցը լսելուն պես վրդովված նկատեց.

-Իսկ ո՞վ Ձեզ ու նման լուրեր տարածողներին նման ստեր ասում, որ Դուք էլ տիրաժավորում եք։ Տուժածը ես եմ ու պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ոչ թե դժգոհ եմ, այլ մինչեւ երկինք գոհ եմ Արթիկի ոստիկաններից, ոստիկանապետ Ադամյանի  գլխավորությամբ,  ովքեր ոչ աշխատանքային օրով մի մարդու պես արագ արձագանքել են ու տաք հետքերով հայտնաբերել գողերին։ Ես Ձեզ ավելին ասեմ ես պատրաստվում եմ մինչեւ վարչապետ գրեմ ու իմ շնորհակալությունը հայտնեմ, որ նման ոստիկանապետ է մեզ մոտ, ով գիշեր-ցերեկ աշխատում է ի նպաստ  քաղաքի անվտանգության։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում