«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ֆաջր» թատերական փառատոնում «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

Մշակութային

Հունվարի 26-ից 31-ը Վանաձորի դրամատիկական թատրոնը իրանական «Ֆաջր» թատերական փառատոնին ներկայացել է Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի բեմադրությամբ. ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է։

Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Սանգելաջ» թատերական սրահում անցկացված փառատոնին հանդես են եկել 3 անգամ, որից մեկը` ժյուրիի համար։ Ներկայացումը ենթարկվել է ընդամենը մասնակի փոփոխությունների` կերպարների հագուստների որոշ դետալներ պետք է համահունչ լինեին իրանական մշակույթին և նկատի առնվեր միմյանց ձեռք բռնելու, հպվելու անթույլատրելիությունը։

Փառատոնին ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, դեսպանատան աշխատակիցներ, Հայ մարզամշակութային «Նաիրի» միության վարչության նախագահ Սերոժ Օհանյանը, նրա տիկին Կլարա Աղախանյանը, թատերագետներ Խոսրով Խոջավյանն ու Նավիդ Սաֆարյանը։ Նրանք կիսվեցին իրենց էմոցիոնալ տպավորություններով, մասնավորապես նշելով, որ «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը պե՛տք էր «Ֆաջր» փառատոնի խաղացանկին, քանի որ այն իր գեղագիտությամբ առանձնանում է մնացած ներկայացումներից։ Հյուրերը տպավորված էին ներկայացման դերասանական կազմի տաղանդով։ Նրանց ուշադրությունը գրավել էր ներկայացման բարձրակարգ ռեժիսուրան ( ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան) և երաժշտական ձևավորումը (Սեդրակ Զարգարյան)։

Աբելյանցիները հյուրընկալվեցին Թեհրանի Դրամատիկ արվեստի կենտրոնում, որտեղ կենտրոնի նախագահ Աթաբեկ Նադարին, կարևորելով երկու երկրների մշակութային երկխոսությունը, իր շնորհակալությունը հայտնեց և պատվոգրեր ու նվերներ հանձնեց խմբի անդամներից յուրաքանչյուրին։ Թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը շեշտեց, որ այս ներկայացումը, որտեղ պատկերված է մեկ մարդու, մեկ գերդաստանի, մեկ ազգի ցեղասպանված անցյալ, այսօր համամարդկային արժեք ունի, որովհետև ժամանակակից աշխարհում փոթորկված փոխհարաբերությունների մեջ քիչ չեն ազգերի ու առանձին մարդկանց կործանվող ճակատագրերը։ Աբելյանցիները փառատոնին նվիրեցին Հովհաննես Աբելյանի 150֊ամյա հոբելյանական հուշամեդալը, թատրոնի տարեգրությունը ամբողջացնող պատկերագիրք, շնորհակալանքի ուղերձ, հայկական կարպետի փոքրիկ մի նմուշ և Հայոց մանրանկար այբուբենը (Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանքներից)։

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին, «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին, Իրանի «Արտ» դրամատիկական կենտրոնի միջազգային բաժնի աշխատակից Ալբերտ Բեգջանյանին` բոլոր հարցերում օգնելու, և մեր կողքին լինելու համար։ Շնորհակալությո'ւն, Իրա՜ն…», - ասված է թատրոնի հրապարակած հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան