«Երեք նախագահների թիմերը մտահոգվելու բան չունեն». ՀՀԿ-ն Փաշինյանից պահանջում է հրապարակել ԼՂ կարգավորման բոլոր միջնորդների պաշտոնական առաջարկներն ու ՀՀ պաշտոնական պատասխանները

Ներքաղաքական

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել արցախյան կարգավորման բոլոր միջնորդների պաշտոնական առաջարկներն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները։

 

«Թող հրապարակի, ՀՀ 3-րդ նախագահի թիմը մտահոգվելու բան չունի և, կարծում եմ, ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների թիմերն էլ մտահոգվելու բան չունեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

 

Նա նշեց, թե ՀՀ երեք նախագահների ժամանակաշրջանում Արցախը եղել է հայկական ու անկախ։

 

«Սերժ Սարգսյանի բանակցած վերջին պաշտոնական փաստաթուղթը եղել է Կազանյան փաստաթուղթը, որը հրապարակվել է, ու Նիկոլ Փաշինյանն է ասել, որ Կազանյան փաստաթուղթը երբևէ առաջարկված ամենալավ տարբերակն է եղել»,- ասաց Շարմազանովը։

 

Ըստ նրա՝ Կազանյան փաստաթղթից հրաժարվել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ՝ Իլհամ Ալիևը, որի մասին 2016 թվականին ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Թող հրապարակի, հայ ժողովուրդն էլ տեսնի»,- նշեց նա։

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե այլևս ՀՀ նախկին նախագահների հետ բանավիճելու բան չունի՝ Շարմազանովն ասաց. «Իսկ իր հետ ո՞վ է բանավիճել, որ մի հատ էլ ինքը բանավիճելու չունի։ Այնպիսի տպավորություն է, որ պաշտոնաթող նախագահները գյուլլա են գցել Նիկոլի հետ բանավեճի գնան, ինքն էլ ասում է՝ բավանիճելու չունեմ։ ՀՀ երեք նախագահներն էլ ասել են՝ հեռու խաղա»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում