Կրիպտոշուկան իր պատմության մեջ ամենամեծ փլուզումն է ապրել
Տնտեսություն
Կրիպտոարժույթների շուկան մեկ օրում փլուզվել է 240 միլիարդ դոլարով` մի բան, որը նախկինում չի եղել կրիպտոարժույթների պատմության մեջ, գրում է Mash Telegram ալիքը։
Պարբերականը նշել է մի քանի պատճառ՝ ներառյալ այն փաստը, որ չինական AI DeepSeek-ի ի հայտ գալը կարող էր ազդել կրիպտոարժույթների շուկայի վրա: Այլ պատճառներից են վաճառքի ծավալների ավելացումը և կրիպտոակտիվների արժեքի անկումը՝ երկարատև աճի պատճառով:
Մեկ այլ պատճառ կարող է լինել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ՝ Կենտրոնական բանկի համարժեքը) քաղաքականությունը, որին ուշադիր հետևում են ֆինանսական շուկաները։ Բացի այդ, մաքսատուրքերը, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից առաքվող ապրանքների վրա, կարող են ուժեղ ազդեցություն ունենալ այս շուկայի վրա։
Անցած շաբաթ բիթքոյնի գինը թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ հասնելով 109,1 հազար դոլարի։ Հունվարի 20-ի դրությամբ կրիպտոարժույթի աճը դանդաղել է մինչև 108,9 հազար դոլար։ Առևտրային նստաշրջանի սկզբից այն թանկացել է 3,63 տոկոսով։ Ավելին, հունվարի 13-ին սակարկությունների ընթացքում բիթքոյնի գինը 2024 թվականի նոյեմբերի 18-ից ի վեր առաջին անգամ իջել է 90 հազար դոլարից:
https://iravunk.com/sim/?p=304484&l=am/