Ամո՛թ է, եթե հիմա ինչ-որ մեկը կպնդի, թե՝կոռուպցիա չունենք, առավել եւս՝ համակարգային. Նարե Արամյան

Ներքաղաքական

Քաղաքային տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ քաղաքացիների շարունակվող բոյկոտի մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս ստացվեց, որ նախապես 300 դրամ ուղեւվարձի գումրը փոխվեց 200, այնուհետ՝ 150 դրամի: Առեւտու՞ր էր գնում՝քաղաքացու եւ քաղաքապետարանի միջեւ:

Այս ամենը բացարձակապես անտրամաբանական է: Եկեք չմոռանանք նաեւ, որ իշխանությունն ընդդիմության հետ չի համաձայնեցրել եւ ոչ մի բան: Քանի օր է, գիշերներով, ինչ-որ ծածուկ խոսակցությունների արդյունքում, ինչ- որ բաներ են արձանագրում եւ հայտարարում ժողովրդին, թե՝հիմա որոշվեց այսպես, հետո որոշվեց՝ այնպես: Իսկ իրենք ո՞վ են, որ որոշում կայացնեն՝ առանց ավագանու: Գործադիրն իրավունք չունի անգամ նման հայտարարություններ անել եւ Ձեր ասած՝ շուկայական հարաբերությունների մեջ մտնելու քաղաքացու հետ: Սա ուղղակի էթիկապես հակաէսթետիկ վարք է:

— Քաղաքապետը հայտարարել էր, որ հետդարձի ճանապարհ չկա, սակայն, ինչպես տեսանք, կա եւ այժմ մեկ ուղեւարձը կազմում է 150 դրամ: Ըստ Ձեզ, սա ի՞նչ 300 դրամանոց խաղ էր եւ արդյոք Նիկոլ Փաշինյանի ազդեցությյունը տեսնում եք այս հարցում:

Մենք շատ լավ ժողովրդական ասացվածքներ ունենք, բայց որպեսզի դրանց չանդրադառնանք, կասեմ, որ մենք գիտենք, թե նրանք որքանով են իրենց խոսքի տերը եւ որքանով է նրանց խոսքը բխում ժողովրդի շահերից: Ակներեւ է, որ նրանք ոչ միայն իրենց խոսքի տերը չեն, այլ այդ խոսքը որեւէ կերպ չի բխում ժողովրդի շահերից: Իսկ թե իրենց վրա ովքե՞ր են ազդում, կարծում եմ՝ միայն իրենց աթոռը պահելու ու իշխանությունից զրկվելու վախը:

— Այն արկղերը որոնց մեջ քաղաքացիները գցում էին 100 դրամանոցները, արժեր 141 հազար դրամ: Գնվել է նմանատիպ 155 արկղ: Ի՞նչ է լինելու այդ արկղերի ճակատագիրը:

— Իսկ ի՞նչն է իրենց օրոք երբեւէ արժեցել նորմալ, շուկայական գնին համապատասխան: Քաղաքային իշխանության մրցույթները եւ մեկ անձով կատարվող գնումները երբ տեսնում ենք, հասկանում ենք, որ ամբողջը պայմանավորված է եւ որեւէ կերպ չի հանդիսանում արդյունավետ ծախս: Ցավոք, մենք դադարել ենք զարմանալ: Եվ ամո՛թ է, եթե հիմա ինչ-որ մեկը կպնդի, թե՝ կոռուպցիա չունենք, առավել եւս՝ համակարգային: Այսպիսի կոռուպցիոն ոչ միայն ռիսկերի, այլ նաեւ բովանդակության աճ երբեւէ չի գրանցվել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում