ՇՏԱՊ. Անթույլատրելի է անձին խոսքի ազատությունից զրկել. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Իրավական

Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժեց, նա ազատ արձակվեց: Դատարանի բակում հավաքված քաղաքացիները նրան ծափերով դիմավորեցին: Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։ 

Արցախահայ մեր հայրենակցի հետ տեղի ունեցածի իրավական գործընթացի վերաբերյալ  հարցազրույց ենք խնդրել աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ. 
_Պարոն Բաղդասարյան ,դատարանը ,մերժելով Ղարիբ Բաբայանին կալանավորելու քննիչի միջնորդությունը,վերջինիս նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն և ազատ արձակեց,ձեր գնահատականը։
_Դժվար է առանց գործի նյութերին ծանոթանալու,իրավական գնահատական տալ։Այնուամենայնիվ մամուլից և  պաշտոնական  հայտարարությունները թույլ են տալիս արձանագրել,որ առաջադրված մեղադրանքը հեռանկար չունի, իսկ դատարանի որոշումը,չնայած քննիչի կալանքի միջնորդությունը մերժելուն ,չի կարող դիտվել իրավաչափ և հեղինակավոր,քանի որ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով  միջնորդությունն անհրաժեշտ էր  մերժել և վերջ։Այնուամենայնիվ,եթե դատարանը գտնում էր ,որ առկա է առերևույթ հանցագործությունը կատարելու ողջամիտ կասկած ,կան փաստեր,այլ ոչ թե վերացական դատողություններ,որ անձը կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել ,ուստի անհրաժեշտ է խափանման միջոց կիրառել վարչական հսկողություն,անընդունելի եմ համարում դատարանի կողմից կիրառված խոսքի սահմանափակումը Ղարիբ Սարգսյանի համար,որը կարող է հետագայում վատ նախադեպ լինել ' բխող բոլոր բացասական հետևանքներով,ինչպես պետության,այնպես էլ հասարակության համար։
_ Պարոն Բաղդասարյան,չեք կարծում,որ եթե չլիներ հասարակության  ընդվզումը ,այդ քրեական մեղադրանքի պահով ,դատարանը Ղարիբ Բաբայանին կալանքի կտաներ։
_Չեմ բացառում,հնարավոր է սցենարը փոխվեց ,երբ ժողովրդական հուզումներ ու անհնազանդության կոչեր արվեցին։Առավել ևս տեղյակ չեմ,թե ով է եղել նախագահող դատավորը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում