Պահանջում եմ ԱԱԾ-ից ու ՔԿ-ից՝ կարճել խայտառակ քրգործը Ղարիբ Բաբայանի դեմ. Արտակ Բեգլարյան

Ներքաղաքական
Նոր տեղեկացա, որ արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանին կալանավորելու հրատապ հարց է քննարկվում դատարանում՝ իբր «ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու» սին, ապօրինի ու անբարոյական մեղադրանքով:
 
Ուրեմն, էս ապազգային իշխանությունները փոխանակ քրեական հետապնդում սկսեն Ղարիբ Բաբայանի հրապարակած տեսանյութում երևացող ադրբեջանցիների դեմ, որոնք թշնամանք հրահրող ու մեր ազգային արժանապատվությունը վիրավորող երգ են ոռնացել Երևանի հրապարակում, որոշել են եղելությունը ցուցադրող տեսանյութը հրապարակած անձին դատապարտել:
 
Որպես այդ ադրբեջանական սադրանքից և իրավապահ մարմինների անգործությունից ու ապօրինի գործողություններից վիրավորված արժանապատվություն ունեցող ՀՀ քաղաքացի և այդ ադրբեջանցիների կողմից հրահրված թշնամանքի թիրախ՝ պահանջում եմ ԱԱԾ-ից ու ՔԿ-ից՝ կարճել այդ խայտառակ քրեական գործը Ղարիբ Բաբայանի դեմ և հարուցել նոր քրեական գործ տվյալ տեսանյութում երևացող անձանց դեմ:
 
Հ.Գ. Թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, թե դրանք Իրանի քաղաքացիներ էին կամ տեսանյութը մեկ ամսվա հնության է. այդ երկու հանգամանքներն էլ որևէ կերպ չեն փոխում եղելությունը և իրավական գնահատականը: Ղարիբ Բաբայանը չէր կարող իմանալ և չի հրապարակել Իրանի քաղաքացիության հանգամանքը՝ պարզապես ընդգծելով նրանց ադրբեջանական ծագումը՝ լեզվի հիման վրա: Իսկ տեսանյութն իրականությունն է արտացոլել, որտեղ ճիշտ կլիներ նշել նաև նկարահանման օրը, որը, սակայն, միայն տեղեկատվական բացթողում է, սակայն ոչ երբեք քրեական հետապնդման հիմք», - գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱՀ պետական նախկին նախարար ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում