Երբ սկսեցի մարզել Մխիթարյանին, հասկացա որ նա սպասվածից ուժեղ է. Ինձագի

Սպորտ

«Արմենպրես»-ը «Ինտեր»-ի մամուլի ծառայության միջոցով մենք երեք հարց է ուղղել գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին՝ Հենրիխ Մխիթարյանի ունեցած ներդրման, խաղի վրա ազդեցության և «Ինտեր»-ի տակտիկական կառուցվածքում նրա կարևորության մասին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտեր»-«Մոնակո» հանդիպումից առաջ։

- Պարոն Ինձագի, սա Մխիթարյանի երրորդ մրցաշրջանն է «Ինտեր»-ում, որտեղ նա ապահովում է սահուն կապ պաշտպանության և հարձակման միջև։ Որո՞նք են Մխիթարյանի այն որակները, որոնք Դուք ամենից շատն եք գնահատում՝ «Ինտեր»-ի խաղերում նրան մեկնարկային կազմում ընդգրկելու համար։

 

- Մխիթարյանը գերխելացի խաղացող է. միշտ թիմին ծառայելու պատրաստակամություն ունի։ Ես շատ ուրախ եմ նրան մարզելու համար։ Նա ինձ համար բացահայտում չէր, քանի որ դեռևս «Լացիո»-ում աշխատելու տարիներին տեսել էի, թե որքան ուժեղ է նա «Ռոմա»-ի կազմում, հատկապես դերբիների ընթացքում։ Ես գիտեի, որ նա իսկապես ուժեղ խաղացող է, բայց երբ սկսեցի նրան մարզել, հասկացա, որ նա շատ-շատ ուժեղ է, սպասվածից ավելին։

- Իհարկե, խաղային որակներն ամենակարևորն են ֆուտբոլիստի համար, սակայն ի՞նչ կասեք Մխիթարյանի անհատականության մասին։ Նա արդյո՞ք Ձեզ համար ֆուտբոլիստի իդեալ է։

- Նա մեծ անհատականություն ունի և թիմում առաջատարներից մեկն է։ Միշտ գիտի ճիշտ ձևով արտահայտվել և ճիշտ պահին։

- Մխիթարյանն ունի խաղը կարդալու լավ ունակություն, ճիշտ պահին նկատելու խաղընկերներին, փոխանցումներով գտնելու նրանց ազատ գոտիներում, սակայն երիտասարդ տարիներին նա ավելի շատ գոլեր էր խփում։ Նա Ուկրաինայի առաջնության մեկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է դեռևս։ Ձեր կարծիքով, կարո՞ղ է նա այս մրցաշրջանում ավելի շատ գոլեր խփել «Ինտեր»-ի համար, թե՞ դա նրա առաջնային խնդիրը չէ Ձեր տակտիկական կառուցվածքում։

- Նա հսկայական աշխատանք է կատարում թիմի համար։ «Ռոմա»-ում և «Արսենալ»-ում նա այլ դիրքում էր խաղում։ Մեր սխեմայում՝ երեք կիսապաշտպանով, դաշտում խաղացողները հաճախ ռոտացիայի են ենթարկվում, ուստի նա հաճախ հեռու է լինում մրցակցի դարպասից։ 

Շարունակությունը սկզբնաղբյուրում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում