Փաշինյանի՝ Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հայտարարությունը, լայն արձագանք գտավ թուրքական ԶԼՄ-ների գլխագրերում․ Բագրատ Էստուկյան

Հանդիպում

 Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը լրատվամիջոցներին մեկի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է, որ այսօր առավել քան նպաստավոր նախադրյալներ կան հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանը միտված։ «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, սակայն, հակառակն է արձանագրում․

-Ես համաձայն չեմ Կարո Փալյանի հնչեցրած տեսակետի հետ, Թուրքիայում հայերի հետ բարեկամության մասին չեն ուզում անգամ լսել, էլ չեմ խոսում, որ նման օրակարգ չկա թուրքական էլիտայի մոտ, հայերի մասին այստեղ գրեթե չեն խոսում, կամ եթե խոսում են, որպես երկրորդական-երրորդական թեմա։ Թուրքական ոչ իշխանության, ոչ հասարակությանը առանձնապես չի հուզում հայերի հետ բարեկամության հաստատումը, այստեղ այն կարծիքին, որ հայերը պետք է շահագրգռված լինեն Թուրքիայի հետ բարեկամանալուն։ Այստեղ հասարակությանը հուզում է օր-օրի աճող գնաճը, տնտեսական մարտահրավերները, բայց ոչ Հայաստանի հետ բարեկամանալը։ Թուրքիական իշխանությունը եւս քաղաքական կամք չունի, միայն խոսքերով, հայտարարություններով են նրանք այդ գիծը առաջ տանում, բայց գործնականում մատ-մատին չեն տալիս ։ Այ, եթե թուրքական իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն, այդ բարեկամությունը ու դրանից բխող դրական հետեւանքները, անշուշտ շատ արագ իրենց արդյունքը կտան։

-Պարոն Էստուկյան, ՀՀ վարչապետը եւ ողջ իշխանական էլիտան, ըստ էության կասկածի տակ դրեցին Ցեղասպանության հարցը։ Դա ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։

-Բավական լայն արձագանք գտավ, բոլոր ԶԼՄ-ները գլխատառերով գրեցին, որ Փաշինյանը չի հավատում Ցեղասպանության իրականացմանը, պահանջում է փաստեր եւ այլն ։  Շատերն են այդ հարցը այսօր քննարկում այստեղ, հիմնականում ասածս կոնտեսքստում։ Ինչ վերաբերում վարչապետի ցեղասպանությունը կասկածի տակ դնելուն, ապա դա միանշանակ դատապարտելի է։ Այսօր աշխարհի ցանկացած կենտրոնում գիտեն, որ  1915թ. հայերի ոչնչացումը ոչ այլ ինչ է քան ցեղասպանություն։ Ավելին, Ցեղասպանություն եզրի օրինական ձեւաչափի հեղինակ Ռաֆայել Լեմկինը, իր պատրաստած ձեւաչափը ներկայացնելի հայտարարել էր, որ Ցեղասպանություն եզրույթը նրա մոտ առաջացել է, երբ ուսումնասիրել է 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ոճրագործությունը։ Այսինքն ցեղասպանություն եզրույթը առհասարակ աշխարհի երեսին ի հայտ է եկել 1915թ․-ի հայերի հետ կատարվածը ուսումնասիրելուց հետո։ Այսօր աշխարհի երեսին գտնվող ամեն մի հայի ընտանիքի անցյալում ցեղասպանության հետ կապված հիշողություն կա, այդ հիշողությունը դաջված է յուրաքանչյուր հայի արյան գենում։ Հետեւաբար ցեղասպանության փաստը ժխտելը կամ կասկածի տակ դնելը ուղղակի անթույլատրելի է։ 

-

https://iravunk.com/sim/?p=304374&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան