«Դեպի ԵՄ» քաղաքականության առաջին կործանարար ծիլերը

Վերլուծություն

Այն, որ հա­յաս­տան­յան ներ­քին ի­րա­վի­ճակն աչ­քի ա­ռաջ պայթ­յու­նավ­տանգ է դառ­նում, հաս­կա­նում են բո­լո­րը: Ե­րե­ւի հաս­կա­նում են նաեւ նի­կո­լա­կան թի­մում, այ­լա­պես հա­զիվ թե հետ քաշ­վեին տրանս­պոր­տը թան­կաց­նե­լու գա­ղա­փա­րից:

Ա­սենք, ե­թե չհաս­կա­նա­յին էլ, գնա­լով ա­վե­լա­ցող բո­ղոք­նե­րը, որ­տեղ հիմ­նա­կան թե­մա է տնտե­սա­կան ներ­կա տե­ռո­րը, տե­ղը-տե­ղին կբա­ցատ­րեր: Օ­րի­նակ, ե­րեկ հեր­թա­կան նման ակ­ցիան էր կա­ռա­վա­րութ­յան շեն­քի մոտ, այս ան­գամ՝ ընդ­դեմ ա­ղետ դար­ձող «Շր­ջա­նա­ռութ­յան հար­կի մա­սին» նոր օ­րեն­քի: Մար­դիկ ու­ղիղ սպառ­նում են. «Սա թվով 3-րդ մի­տինգն է, 4-րդը լի­նե­լու է ամ­սի 5-ին՝ ար­դեն մեծ մասշ­տա­բով, ըն­կե՛ր վար­չա­պետ, դու պատ­րա՞ստ ես… Բո­լոր շու­կա­նե­րը փակ­վե­լու են, ու գան մեծ մի­տինգ ա­նեն, ուղ­ղա­կի հե­տաքր­քիր է՝ ինչ է ու­զում ին­քը մե­զա­նից»:

«­Միա­միտ» մար­դիկ են էս ա­ռեւտ­րա­կան­նե­րը, որ դեռ հարց­նում են՝ ի՞նչ է ու­զում: Փող է ու­զում, դա չհաս­կա­ցա՞ք:

 «Օ­րենքն ի սկզբա­նե ա­նօ­րի­նա­կա­նութ­յուն է, ե­թե ես, օ­րի­նակ, ներ­մու­ծել եմ ապ­րան­քը, եւ մաք­սա­զեր­ծու­մով կազ­մել է 20 մլն դ­րամ, ո­րում դեռ հաշ­վարկ­ված չէ տրանս­պոր­տի ծախ­սը, օ­տար երկ­րում հյու­րա­նո­ցի ծախ­սը, տե­ղի հարկ եմ տա­լիս։ Ին­քը նախ իմ 20 մլն­-ից փայ է մտնում 1,5 տո­կոս, ու երբ ար­դեն պետք է անց­նեմ իմ ե­կա­մուտ­նե­րին, այ­սինքն՝ վա­ճա­ռե­ցի, դար­ձավ 25 մլն, ին­քը նաեւ այդ 5 մի­լիո­նից 10 տո­կոս փայ է մտնում, բայց ես դեռ տե­ղի վարձ պետք է վճա­րեմ, հար­կա­յի­նի գու­մար­նե­րը։ Չենք ա­սում՝ հարկ չվճա­րենք, ա­սում ենք՝ հա­սա­նե­լի դարձ­րու»,- բա­ցատ­րում է մեկ այլ մաս­նա­կից: Ու ի՞նչ կապ ու­նի դա. վճա­րում եք, բայց է­լի իշ­խա­նա­վոր­նե­րը փո­ղի կա­րիք ու­նեն: Ու­րեմն, պետք է ա­վե­լի շատ վճա­րեք: Եր­կի­րը կպայ­թի՞, կթող­նեք՝ կգնա՞ք երկ­րից. ա­վե­լի լավ, հենց դա էլ պետք է:

Այս ա­մե­նին էլ գու­մար­վե­լու է հա­մընդ­հա­նուր հայ­տա­րա­րա­գիր կոչ­վա­ծը: Ի­հար­կե, է­լի ժո­ղովր­դին «սի­րե­լով» են ա­նե­լու, «հա­նուն» ժո­ղովր­դի: Նի­կոլն ա­ռա­վո­տից գի­շեր բա­ցատ­րում է. «Ե­թե ման­կա­պար­տե­զի հա­մար 60.000 դրամ են վճա­րում, վճա­րած ե­կամ­տա­հար­կից կա­րող են գու­մա­րը հետ ստա­նալ, գու­մա­րած դրան՝ 40.000 դրամ այլ նպա­տա­կի հա­մար, օ­րի­նակ, ա­ռող­ջա­պա­հա­կան ծախ­սե­րի»: Կարճ ա­սած, բյու­ջեից 70 մլրդ դ­րամ մարդ­կանց են բա­ժա­նե­լու: Միայն թե չի ա­սում՝ իսկ ինչ­քա՞ն են մարդ­կանց քեր­թե­լու, որ այդ 70 մի­լիարդն էլ «հետ տան»: Կամ կտա՞ն, ո՞ւմ կտան, ին­չո՞ւ են հա­վա­քում, որ դեռ, որ­պես լա­վութ­յուն, մի բան էլ «հետ տան»:

­Մի լա­վութ­յուն էլ են ա­նում, թե՝ մին­չեւ 300 հա­զա­րը չի հարկ­վե­լու: Ըն­տա­նի­քում ա­մու­սի­նը՝ կնո­ջը, «խո­պան­չի» զա­վա­կը՝ ծնո­ղին հան­կարծ փող փո­խան­ցեց, ու­զում են խլել, ու հե­տո էլ 300 հա­զա­րի «լա­վութ­յո՞ւն»:

Ոմն Գ­եւորգ Պա­պո­յանն էլ, որ նստում է է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի ա­թո­ռին, սկսեց նույ­նիսկ ժո­ղովր­դին մե­ղադ­րել: Թե` էս ինչ չկամ են, ու­զում ենք «մի­ջին վի­ճա­կագ­րա­կան ըն­տա­նի­քի», որ­տեղ 2 աշ­խա­տող կա, պե­տութ­յու­նից լրա­ցու­ցիչ 200 հա­զար դրամ տալ, բայց էդ ժո­ղո­վուր­դը մի հայ­տա­րա­րա­գիրն ինչ է, որ հա­նուն այդ վեհ նպա­տա­կի՝ չի լրաց­նում: ՊԵԿ նա­խա­գահ Է­դո­ւարդ Հա­կոբ­յանն էլ բո­լո­րից ան­ցավ, թե՝ հայ­տա­րա­րա­գիր լրաց­նե­լու արդ­յուն­քում մար­դը հայտն­վե­լու է պե­տութ­յան հո­գա­ծութ­յան ներ­քո: Ե­րե­ւի չի լսել, որ մարդն ար­դեն իսկ պետք է պե­տութ­յան հո­գա­ծութ­յան ներ­քո լի­ներ՝ Սահ­մա­նադ­րութ­յունն է ա­սում: Բայց քա­նի որ Սահ­մա­նադ­րութ­յա­նը շան տեղ դնող չկա, էլ ինչ հո­գա­ծութ­յուն:

Ու­րեմն, այս ի՞նչ հա­մա­տա­րած թա­լան են սկսել, ին­չո՞ւ: Ե­րե­ւի, պատ­ճա­ռը դժվար չէ տես­նել: Ամ­բողջ հար­ցը սա է՝ կա ծախ­սե­րի մի ո­րո­շա­կի ծա­վալ, ո­րը գոր­ծող խուն­տան ստիպ­ված է ա­նել: Սկ­սած յու­րա­յին­նե­րի աշ­խա­տա­վարձ-պար­գե­ւավ­ճար­նե­րից եւ, ա­ճող ա­խոր­ժակ­նե­րը հաշ­վի առ­նե­լով, վեր­ջաց­րած սե­փա­կան պաշտ­պան­նե­րի՝ մեն­թա­կան հա­մա­կար­գի վճա­րում­նե­րով: Մի քիչ էլ բա­նա­կին, թո­շակ­նե­րին եւ այլն: Մինչ­դեռ որ­տե­ղի՞ց այդ փո­ղե­րը:

­Մի քա­նի տա­րի վար­կե­րի հաշ­վին կա­րո­ղա­ցան գո­յա­տե­ւել: Բայց հի­մա հա­սել են այն մա­կար­դա­կին, որ հա´մ՝ տո­կոս­ներն են շատ ա­վե­լա­ցել, դա էլ պետք է տան: Հա´մ­ էլ, այս վի­ճա­կի պե­տութ­յանն էլ ո՞վ փող կտա:

­Ժա­մա­նա­կին մի փոքր օգ­նում էին երկ­րում կա­տար­վող ներդ­րում­նե­րը: Բայց ա­հա, ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յան, ան­ցած տար­վա հուն­վար-սեպ­տեմ­բե­րին (վեր­ջին տվյալ­նե­րով) ու­նե­ցել են -46 291.0 մի­լիոն դրամ օ­տա­րերկր­յա ներդ­րում­ներ, ո­րից 18 778.3 մի­լիո­նը՝ ու­ղիղ: Ու թող ան­տեղ­յակ­նե­րին բա­ցա­սա­կան թի­վը չզար­մաց­նի, այն, ըստ էութ­յան, նշա­նա­կում է գու­մար­նե­րի ար­տա­հոսք: Այն դեպ­քում, երբ, օ­րի­նակ, դեռ ան­ցած տար­վա նույն ա­միս­նե­րին 139 161.7 մի­լիո­նի ներդ­րում կար, ա­ռանց ո­րե­ւէ բա­ցա­սա­կա­նի: Կարճ ա­սած, փողն ուղ­ղա­կի փախ­չում է նի­կո­լա­կան Հա­յաս­տա­նից:

Ա­մե­նա­կա­յուն մուտ­քե­րի աղբ­յու­րը, ի­հար­կե, տնտե­սութ­յու­նը պետք է լի­ներ: Բայց այս ուղ­ղութ­յամբ եւս, ըստ վի­ճա­կա­գիր­նե­րի վեր­ջին տվյալ­նե­րի, ի­րա­վի­ճա­կը կա­տաստ­րո­ֆա­յից մի բան էլ ան­ցել է: Այս­պես, նո­յեմ­բե­րին՝ վեր­ջին տվյալ­նե­րով, ան­ցած նո­յեմ­բե­րի հետ հա­մե­մա­տած, վի­ճա­կա­գիր­նե­րը ներ­կա­յաց­րել են ըն­դա­մե­նը 1,2 տո­կոս տնտե­սա­կան ակ­տի­վութ­յան ցու­ցա­նիշ։ Դա ինք­նին բան չնշա­նա­կող թիվ է։ Սա­կայն 1,2 տո­կոս ՏԱՑ-ի ա­ճը խո­սում է ՀՆԱ-ի անկ­ման մա­սին։ Դ­րա­նից մեկ ա­միս ա­ռաջ ՏԱՑ-ի ա­ճը 4,2 տո­կոս էր, ա­վե­լի ա­ռաջ՝ 7,0։ Այ­սինքն, ՏԱՑ-ի այն երկ­նիշ ա­ճե­րի ժա­մա­նա­կը, ո­րով այդ­քան հպար­տա­նում էին նի­կո­լա­կան­նե­րը, այս պա­հին ար­դեն չկա։

­Նույ­նը արդ­յու­նա­բե­րութ­յու­նում է, որ­տեղ նո­յեմ­բե­րին՝ ան­ցած նո­յեմ­բե­րի հա­մե­մատ 19 տո­կոս ան­կում կա։ Ու նման ան­կում թույլ տված ոմն Գ­եւորգ Պա­պո­յա­նը, փո­խա­նակ սու­սու­փուս հրա­ժա­րա­կան տա, ինչ-որ ճա­ռե՞ր է հնչեց­նում քա­ղա­քա­ցի­նե­րի հայ­տա­րա­րագ­րե­րի մա­սին։

Ա­մե­նա­վատն ար­տա­քին ա­ռեւտ­րի ո­լոր­տում է, ո­րը շատ բան է բա­ցատ­րում։ Այս­տեղ նո­յեմ­բե­րին ան­կու­մը մոտ 28 տո­կոս է։ Այդ թվում՝ ար­տա­հան­ման ուղ­ղութ­յամբ՝ 35 տո­կոս, ներ­մուծ­ման՝ 21,4։ Այն դեպ­քում, երբ, օ­րի­նակ, դեռ փետր­վա­րին ար­տա­հան­ման մոտ 3 ան­գա­մա­նոց աճ կար՝ նա­խոր­դող նույն ամս­վա հետ հա­մե­մա­տած, ու նի­կո­լա­կան­նե­րը դրա­նով մի լավ հրճվում էին։ Ու տա­րե­վեր­ջին՝ նման կա­տաստ­րո­ֆիկ ան­կում։

Չ­նա­յած, դեռ ան­ցած աշ­նա­նը են­թադ­րութ­յուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նում-ներ­մու­ծու­մը մտնում է ան­կու­մա­յին դի­նա­մի­կա­յի փուլ։ Պատ­ճա­ռը միան­գա­մայն պարզ է՝ Նի­կո­լը գնում է հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ, եւ Ռու­սաս­տա­նից դե­պի Հա­յաս­տան ե­կող ներ­մու­ծում-վե­րար­տա­հա­նում հատ­վա­ծում սկսվում է նման ճգնա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակ։ Հի­մա ԵՄ են խա­ղում, եւ այս դի­նա­մի­կան դեռ շա­րու­նա­կե­լու է վատ­թա­րա­նալ։ Արդ­յուն­քում, փո­ղի էա­կան պա­կաս, որն Ա­րեւ­մուտ­քը, ի­հար­կե, չի փա­կե­լու, ինչ­պես ար­վում է, ա­վե­լի ճիշտ՝ ար­վում էր Ուկ­րաի­նա­յում։ Ու Նի­կո­լին մնում է մին­չեւ վերջ քա­մել սե­փա­կան բնակ­չութ­յա­նը, որ կա­րո­ղա­նա իր թի­մին ու պա­հա­պան մեն­թե­րին կե­րակ­րել։ Արդ­յուն­քում, մին­չեւ վերջ կպայ­թի նաեւ ողջ տնտե­սութ­յու­նը։

Ա­հա, հենց սա էլ ժո­ղովր­դին, որ­պես «լա­վութ­յուն», 70 մի­լիարդ բա­ժա­նե­լու ա­մե­նա­ռեալ պատ­ճառն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում