«Հրապարակ». ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Պաշտպանական թիմը պնդում է նրա անմեղությունը եւ պահանջում է չեղարկել դատավճիռը։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն տեւական ժամանակ է` նիստեր չեն նշանակվում: Կալանավորներին ուղեկցողների պակասի պատճառով դատերը հետաձգվում են։

Հիշեցնենք․ Գալստյանը 2018-2023 թթ․ պաշտոններ է զբաղեցրել Արցախում` Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության կողմից եւ լրտեսությամբ է զբաղվել` «Սարխան» մականունով: 2020-23 թթ․ այլ երկրի հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ-ում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ վերաբերմունքի, պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Արցախի հայաթափումից հետո շուրջ կես տարի Գալստյանը կնոջ հետ մնացել էր Արցախում, Հայաստան վերադարձավ անցած գարնանը եւ հենց Գորիսում ձերբակալվեց։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ դատավճիռը Գալստյանը ԱԱԾ-ում նստած է եղել նույն խցում` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հետ: Դատավճռից հետո նրան մենախուց են տեղափոխել։ Տեղեկություններ կան, որ Գալստյանն ու կինը Արցախում մնացել են հայկական իշխանությունների հետ համաձայնեցված, որ տեղեկություններ փոխանցեն հայկական կողմին, սակայն երբ նրանք, չդիմանալով ադրբեջանական ճնշումներին, վերադարձել են Հայաստան, այստեղ մոռացության են մատնել պայմանավորվածությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում