Հիշեցնեմ ՔՊ-ականներին, որ դուք քաղաքացիներին խոստացել եք լավ ապագա... Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական

ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ գրել է.

ՔՊ-ական Արսեն Թորոսյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ օդի աղտոտվածության վերաբերյալ։ Սակայն այս մարդկանց մոտեցումը պարզապես զավեշտ է առաջացնում։ Ըստ ամենայնի, ՔՊ-ականները այնքան անկարող են կառավարել մեր սիրելի Հայաստանը, որ երբեմն մոռանում են՝ 2018-ին իշխանությունը զավթելով և 2021-իմ «չագուչով» անցկացրած քարոզարշավի արդյունքում իրենք են եկել իշխանության, ստացել «պողպատե մանդատ»՝ գործ անելու, ոչ թե լայվերի միջոցով օդի աղտոտվածությունից և այլ բաներից բողոքելու համար։

Այո, օդը աղտոտված է, բայց դրա հիմնական պատճառը դուք եք, պարոն Թորոսյան։ Եվ դուք՝ որպես այս իշխանության մաս, դրա հեղինակն ու պատասխանատուն եք։ Եթե կարծում եք, որ այդ «դուք»-ի մեջ դուք չեք մտնում, և մեղավոր են մնացած ՔՊ-ականները, ապա հայտարարեք ձեզ անկախ պատգամավոր և դուրս եկեք ՔՊ-ի քաղաքական գծից։

Հիշեցնեմ ՔՊ-ականներին, որ դուք քաղաքացիներին խոստացել եք լավ ապագա, սակայն փոխարենը պարզապես բողոքում եք միմյանցից՝ ուղիղ եթերների միջոցով։ Մեկը հայտարարում է, որ հիվանդանոցներում կոռուպցիա կա, մյուսը՝ որ Երևանի օդի աղտոտվածությունը լրջագույն սպառնալիք է առողջության համար, երրորդը՝ որ պետք է կառուցել առողջ բանավեճ, որպեսզի մարդիկ իրար չհայհոյեն, այլ կառուցողական քննարկումներ անցկացնեն։ Բայց, պարոնայք, դուք ինքներդ ձեզ եք սկսել մեղադրել։

Արդեն 7 տարի է, ինչ դուք եք Հայաստանի իշխանությունը, և բոլոր թերացումները ձեր անորակ կառավարման հետևանքն են։

Հ.Գ Մենք ձեր հեռացումից հետո կվերականգնենք արդարությունը բոլոր ուղղություններով,այդ թվում`առողջապահության ոլորտում, և բոլոր նրանք, ովքեր ժողովրդի գրպանից գումար են կորզել, կհայտնվեն բանտում կամ առնվազն չեն զբաղեցնի պաշտոն, որտեղ կարող են դա անել։ Մենք կուղղենք ձեր անփույթ կառավարման հետևանքով առաջացած էկոլոգիական աղետը, կվերականգնենք առողջ բանավեճի ինստիտուտը և կջնջենք ձեր ստեղծած «սպիտակների» ու «սևերի» բաժանարար գիծը մեր ժողովրդի մեջ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում