«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Իշխանությունները ևս սպասման «ռեժիմում» են. ի՞նչ ճակատագիր կունենան ՀՀ արևմտյան «դրամաշնորհային» շրջանակները

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրը մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Ավելին, նոր վարչակազմը պետք է պարզի, թե արդյո՞ք այդ ծրագրերը համապատասխանում են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին:

Սա զգալի անհանգստություններ է առաջացրել տարբեր երկրներում այն շրջանակների մեջ, որոնք տարիներ շարունակ իրենց գոյությունն ապահովել են ամերիկյան, այդ թվում՝ USAID-ի ֆինանսավորմամբ: Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ Ուկրաինայում USAID-ի մասնաճյուղը հրահանգ է ստացել դադարեցնել այդ երկրի տարածքում բոլոր ծրագրերն ու ծախսերը։ «Հնարավոր է, որ հայաստանյան ՀԿ-ները, որոնք փոխկապակցված են USAID-ի հետ և ստանում են նրանից ֆինանսավորում, մոտ ապագայում նույնպես դադարեցնեն իրենց գործունեությունը ՀՀ տարածքում»,- գրում են հեղինակները և հավելում, որ Հայաստանի «գրանտակեր», ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների շրջանում Թրամփի վարչակազմի նոր որոշումը խուճապ է առաջացրել, քանի որ նրանք կարող են զրկվել իրենց ֆինանսավորումից և կա՛մ դադարեցնեն իրենց գործունեությունը, կա՛մ սկսեն փնտրել ֆինանսավորման այլ աղբյուրներ։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում ձևավորվել է արևմտյան, հատկապես ամերիկյան ֆինանսավորմամբ ՀԿ-ների ցանց, որոնք զբաղված էին արևմտյան շահերի փիառով, ինչպես նաև հակառուսական քարոզչությամբ։ Խոսքը, ընդ որում, ընդհանուր առմամբ միլիոնավոր դոլարների մասին է:

«Ջորջ Սորոսը ստեղծել է ՀՀ-ում և աշխարհի տարբեր անկյուններում «ՀԿ-ների կայսրություն». նա այդ ՀԿ-ների միջոցով գունավոր հեղափոխություններ է իրականացնում կամ փոխում է տվյալ երկրների արտաքին քաղաքականությունը։ Սորոսն իր առանձին շահերն ունի, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի ու նպատակների հետ։ Սորոսը կարող է ավելացնել ՀԿ-ների ֆինանսավորման ծավալները, եթե ԱՄՆ-ն որոշի կրճատել ՀՀ-ում գործող ՀԿ-ների ֆինանսավորումը: ՀՀ իշխանություններն ունեին սերտ կապեր այդ ՀԿ-ների հետ, և այդ ՀԿ-ները վայելում էին քպականների աջակցությունը։

Այժմ, երբ գլոբալիստների աջակից Բայդենին փոխարինել է Դոնալդ Թրամփը, որը ցանկանում է դադարեցնել ուկրաինական պատերազմն ու կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, ՀՀ-ի արևմտյան գրանտակեր շրջանակները թայմ-աուտ են վերցրել՝ հասկանալու համար իրենց ապագա ճակատագիրը»,- գրում է «Հանրապետության հրապարակ» ալիքն ու հավելում, որ ՀՀ գործող իշխանությունները նույնպես սպասողական վիճակում են և հայտարարել են, որ ցանկանում են ամրապնդել կապերը Թրամփի նոր վարչակազմի հետ՝ դրանով մեսիջ ուղարկելով Սպիտակ տուն։

Ըստ հեղինակների, եթե ԱՄՆ-ն որոշի այլևս չֆինանսավորել ՀՀ-ում առկա բազմաթիվ ՀԿ-ներ, ապա ՀՀ իշխանությունները կարող են այդ ՀԿ-ների ֆինանսավորումը վերցնել իրենց վրա՝ տարբեր դրամաշնորհներ տրամադրելով այդ կառույցներին, սակայն այդպես նրանք հակադրվելու են Թրամփի վարչակազմին և ԱՄՆ դեսպանատանը, ինչը կունենա աշխարհաքաղաքական հետևանքներ գործող իշխանությունների համար, ըստ այդմ՝ նրանք բացահայտ ձեռնոց չեն նետի Թրամփին։

«Մյուս տարբերակով այդ ՀԿ-ները կարող են գտնել ֆինանսավորում այլ արևմտյան դեսպանատներում. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան, միգուցե նաև Կանադան և այլ երկրներ կարող են իրենց վրա վերցնել այդ ՀԿ-ների ֆինանսավորումը՝ այդ կերպ նաև ստանալով ազդեցության լծակներ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա և հակադրվելով Թրամփին»,-գրում են հեղինակներն ու հավելում, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման պարագայում Վաշինգտոնն այլևս չի ցանկանա ֆինանսավորել հակառուսական, ռուսաֆոբ քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ներին՝ դա նաև կլինի աշխարհաքաղաքական ժեստ Մոսկվային»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության