Ինչի մասին են լինելու Պուտինի եւ Թրամփի բանակցությունները

Վերլուծություն

Գ­լո­բալ ի­մաս­տով, նաեւ հայ-ադրբեջանական թեմատիկայի համատեքստում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=304100&l=am), շա­րու­նա­կում է հիմ­նա­կան հարց մնալ, թե երբ կխո­սեն ­Պու­տինն ու Թ­րամ­փը, եւ որ էլ ա­վե­լի էա­կան է՝ ին­չի մա­սին: Այն տպա­վո­րութ­յունն է, որ Եվ­րո­պա­յի լի­բե­րալ­նե­րին հի­մա այդ հար­ցը նույ­նիսկ ա­վե­լի շատ է հե­տաքրք­րում, քան ի­րենց եւ թրամփ­յան ԱՄՆ-ի ա­պա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի թե­ման: Ու դա բնա­կան է. այն, ինչ Թ­րամ­փը հնա­րա­վոր է, որ պայ­մա­նա­վոր­վի ­Պու­տի­նի հետ, ա­մե­նաու­ղիղ ազ­դե­ցութ­յունն է թող­նե­լու ինչ­պես Եվ­րո­պա­յի հետ ԱՄՆ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, այն­պես էլ, առ­հա­սա­րակ, թե ներ­կա­յիս տես­քով Եվ­րո­պան, իր լի­բե­րալ հա­մա­կար­գով հան­դերձ, կմնա՞: Ա­ռա­վել եւս, որ Թ­րամփն ար­դեն հասց­րել է հենց ԱՄՆ-ում այն քա­նա­կի «տա­բու­ներ» խախ­տել, որ ա­ռա­ջա­նում է տպա­վո­րութ­յուն, թե թրամ­փիստ­նե­րը, առ­հա­սա­րակ, փոր­ձում են գլխի­վայր շուռ տալ այն ողջ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը, ո­րը ստեղծ­վել է առն­վազն վեր­ջին հար­յու­րամ­յա­կում: 

Բ­նա­կա­նա­բար, ուլտ­րա­լի­բե­րալ քա­րոզ­չա­մե­քե­նան այս ըն­թաց­քում կենտ­րո­նա­ցած է հենց ­Պու­տին-Թ­րամփ թե­մա­տի­կա­յի վրա, թե­րեւս փոր­ձե­լով ստեղ­ծել այն­պի­սի «կար­միր գծեր», ո­րոնք Թ­րամ­փը չկա­րո­ղա­նա անց­նել՝ են­թարկ­վե­լով հան­րա­յին կար­ծի­քին, ե­թե նման կար­ծիք կա­րո­ղա­նան սար­քել: Այդ թվում, ակ­տի­վո­րեն ա­ռաջ են տա­նում թե­զը, թե Թ­րամ­փը ­Պու­տի­նի հետ խո­սե­լու է բա­ցա­ռա­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին, ընդ ո­րում, ու­ժի դիր­քե­րից պար­տադ­րե­լով ռու­սա­կան կող­մին՝ գնալ ծա­վա­լուն զի­ջում­նե­րի: Ե­րե­ւի սրան էլ կհա­ջոր­դի քա­րոզ­չութ­յու­նը, թե, տե­սեք, ձեր գո­վա­բա­նած Թ­րամ­փը վա­խե­ցավ, հի­մա թույ­լի դիր­քե­րից է խո­սում ­Պու­տի­նի հետ: Այս­տե­ղից էլ ըն­դա­մե­նը կես քայլ է մին­չեւ «ռու­սա­կան ա­գենտ» հայտ­նի բա­նա­ձե­ւը: Օ­րի­նակ, օ­րերս հրա­պա­րա­կա­յին շրջա­նա­ռութ­յան մեջ էին դրել ինչ-որ փաս­տաթղ­թի նա­խա­գիծ «Թ­րամ­փի 100-օր­յա ծրա­գի՞­րը» ան­վա­նու­մով (­­Տե´ս ­նաեւ https://iravunk.com/?p=303885&l=am), որը նման է արհեստական «կարմիր գծեր» սարքելու եւս մեկ փորձի:

­Մինչ­դեռ շատ ա­վե­լի ռեալ են դառ­նում խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ ­Պու­տին-Թ­րամփ սպաս­վող բա­նակ­ցութ­յուն­նե­րում ուկ­րաի­նա­կան թե­մա ան­գամ ա­ռաջ­նա­յին դիր­քե­րում չի լի­նե­լու: ­Պարզ պատ­ճա­ռով՝ այն ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տե­ւանք է, եւ կար­գա­վո­րումն էլ կդառ­նա ընդ­հուպ տեխ­նի­կա­կան հարց, ե­թե նույն ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հետ կապ­ված խոր­քա­յին լու­ծում­նե­րի կա­րո­ղա­նան հաս­նել: Եվ այն, որ հա­մա­տա­րած ֆեյ­քա­յին քա­րոզ­չութ­յա­նը զու­գա­հեռ, ան­գամ լի­բե­րալ լրատ­վա­մի­ջոց­ներն են մեկ-մեկ ստիպ­ված խո­սել այդ մա­սին, դա ար­դեն շատ բան է հու­շում: Օ­րի­նակ, New York Times-ի կար­ծի­քով, Թ­րամփ-­Պու­տին Ուկ­րաի­նա­յի բա­նակ­ցութ­յուն­նե­րը կա­րող են զու­գակց­վել մի­ջու­կա­յին զեն­քի վե­րահսկ­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րի հետ: Ըստ աղբ­յու­րի՝ ­Բայ­դե­նի վար­չա­կազ­մը հրա­ժար­վել է խառ­նել եր­կու հար­ցե­րը, «սա­կայն Թ­րամ­փը բաց է թվում ա­վե­լի լայն բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար, ին­չը հենց այն է, ինչ կցան­կա­նար ­Պու­տի­նը»: ­Մա­նի­պուլ­յա­ցիոն ե­րանգ­նե­րով, սա­կայն հիմ­քը ռեալ է. Ուկ­րաի­նա­յում ՌԴ-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­սել են մի­ջու­կա­յին բախ­ման շե­մին, հենց որն էլ պար­տադ­րում է գնալ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Իսկ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն աս­վա­ծը սկսվում է մի­ջու­կա­յին զեն­քի վե­րահս­կու­մից, ո­րը են­թադ­րում է եր­կու կող­մե­րի շա­հե­րի ո­րո­շա­կի հա­վա­սա­րակշ­ռում, այդ թվում՝ տա­րա­ծաշր­ջան­նե­րում եւ կոնկ­րետ երկր­նե­րում ու­նե­ցած շա­հե­րի: Ու հենց դա է, որ մաս­նա­վո­րա­պես ուկ­րաի­նա­կան, հա­րավ­կով­կաս­յան կամ այլ ուղ­ղութ­յուն­ներ դարձ­նում են ըն­դա­մե­նը մեծ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան են­թա­շերտ, այլ ոչ թե հիմ­նա­կան նպա­տակ:

Իսկ ա­հա ԵՄ-ում, ի­հար­կե, հաս­կա­նում են, որ այս հա­մա­տեքս­տում, ի­րենք եւս, մի­գու­ցե բա­ցա­ռութ­յամբ եվ­րո­պա­կան եր­կու մի­ջու­կա­յին պե­տութ­յուն­նե­րի, նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում ի­րենք են դառ­նում երկ­րոր­դա­կան դե­րա­կա­տար: Այս ա­ռու­մով, ի­հար­կե, միան­գա­մայն ռեալ է այն փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տա­կա­նը, որ «Թ­րամ­փիստ­նե­րի հա­մար ի­րա­կա­նում ԵՄ-ն գլ­խա­վոր թշնա­մին է, ո­րը պետք է ոչն­չաց­վի: Թ­րամ­փի վար­չա­կազ­մը սա­ռեց­նում է հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Բր­յու­սե­լի հետ՝ հօ­գուտ ԵՄ երկր­նե­րի հետ ան­մի­ջա­կան շփում­նե­րի…»: Իսկ ա­հա Politico-ի գնա­հատ­մամբ. «Թ­րամ­փի թի­մի գոր­ծո­ղութ­յուն­նե­րը վեր­լու­ծե­լիս ակն­հայտ է դառ­նում, որ ԱՄՆ-ի եւ եվ­րո­պա­կան երկր­նե­րի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նոր ճար­տա­րա­պե­տութ­յուն է կա­ռուց­վե­լու, ո­րում իշ­խա­նութ­յան են գա­լու աջ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ»։

Ա­մեն դեպ­քում, ար­դեն իսկ Բ­րի­տա­նիա­յում, Ֆ­րան­սիա­յում, ­Գեր­մա­նիա­յում (որ­տեղ գա­լիք ա­միս ընտ­րութ­յուն­ներ են) այս պա­հին ա­ռա­ջին պլա­նում են աջ ու­ժե­րը: Իսկ դա, օ­րի­նակ Բ­րի­տա­նիա­յի հա­մար, նշա­նա­կում է նաեւ ա­վան­դա­կան դար­ձած լի­բե­րալ-պահ­պա­նո­ղա­կան հա­մա­կար­գի ոչն­չա­ցում: Եվ չմո­ռա­նանք, որ այդ աջ ու­ժե­րի հիմ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը ե­թե ոչ ԵՄ-ի ամ­բող­ջա­կան կազ­մա­քան­դումն է, այլ ըն­դա­մե­նը Բր­յու­սե­լին միայն տեխ­նի­կա­կան մարմ­նի վե­րա­ծու­մը՝ ողջ ռեալ իշ­խա­նութ­յուն­նե­րը հետ տա­լով ա­ռան­ձին եվ­րո­պա­կան երկր­նե­րին:

Իսկ վեր­ջում չմո­ռա­նանք, որ մեր տեղական տականքը դեռ Եվ­րա­միութ­յան մա­սին է խո­սում:

https://iravunk.com/sim/?p=304101&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան