Ինչ փոխվեց, որ Նիկոլը միայն հիմա սկսեց սարսափել գերված արցախցիների խոսելուց

Վերլուծություն

Ն­կատ­վում է, որ ­Դա­վո­սի վեր­ջին այ­ցից վե­րա­դառ­նա­լուց հե­տո «տա­րօ­րի­նակ» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով ­Նի­կո­լը գե­րա­զան­ցում է իր իսկ բո­լոր նախ­կին ռե­կորդ­նե­րը: Ու թեեւ ա­մեն մի նման հայ­տա­րա­րութ­յուն ա­մե­նա­սուր հան­րա­յին ռեակ­ցիան է ա­ռաջ բե­րում՝ ուղղ­ված դրա հե­ղի­նա­կին, բայց ան­գամ դա ­Նի­կո­լին չի ստի­պում «բե­րա­նը փա­կել»: Ի­րա­վի­ճա­կը սկսել է նման­վել մա­զո­խիզ­մի դա­սա­կան սցե­նա­րի, երբ մեկն ինքն ի­րեն է մտրա­կա­հա­րում ու դրա­նից հա­ճույք ստա­նում:

«ԻՆՉ ԱՆԵԼ»

­­Մի խոս­քով, ստիպ­ված ենք մտա­ծել, որ ­Դա­վո­սում ինչ-որ բան ­Նի­կո­լին հասց­րել է ծայ­րա­հեղ հո­գե­կան լար­վա­ծութ­յան: Չ­նա­յած, երբ նա­յում ես այս տա­րի դա­վոս­յան ֆո­րու­մի ընդ­հա­նուր ֆո­նին, այն տպա­վո­րութ­յունն է, որ այն­տեղ հա­մա­տա­րած հո­գե­շեղ­ման վի­ճակ էր տի­րում: Ա­րեւմտ­յան մի շարք աղբ­յուր­նե­ր ն­կա­րագ­րում են նման պատ­կեր. «Մարմ­նա­վա­ճառ­նե­րի, տրանս օր­գիա­նե­րի, ԼԳԲՏ եւ այ­լա­սեր­վա­ծութ­յուն­նե­րի, հար­բե­ցո­ղութ­յան եւ թմրան­յու­թե­րի ռե­կոր­դա­յին քա­նակ ­Դա­վո­սի ֆո­րու­մում»: ­Կա­րե­լի է նաեւ պատ­ճա­ռը կռա­հել. ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րը նյար­դա­յին ծան­րա­գույն վի­ճա­կի են հա­սել Թ­րամ­փի պատ­ճա­ռով, ­Դա­վո­սում հա­վաք­վել են ինչ-որ հա­կա­քայ­լե­րի հա­մար, բայց ա­նե­լա­նե­լիութ­յու­նը նրանց տա­րել է մաք­սի­մալ սո­դո­միզ­մի: Ս­րան դեռ կհաս­նենք եւ վե­րա­դառ­նանք ­Նի­կո­լին:

Ա­սել, թե նա ­Դա­վոս՝ տնտե­սա­կան ֆո­րում էր գնա­ցել ինչ-որ տնտե­սա­կան նկա­տա­ռում­նե­րով, նույ­նիսկ ծի­ծա­ղե­լի կլի­ներ: Ի­րա­կան նպա­տա­կը մինչ գնալն էլ կա­րե­լի էր կռա­հել՝ պետք է փոր­ձեր հաս­կա­նալ, թե այս նոր ի­րա­վի­ճա­կում, երբ ա­մե­րիկ­յան ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րը, ո­րոնց հետ իր թի­մով ա­մե­նա­սերտ կա­պե­րի մեջ էին, հե­ռաց­ված են, իսկ եվ­րո­պա­կան­նե­րը՝ ծանր հար­ված­նե­րի դաշ­տում են, ինչ են մտա­ծում այս ա­մե­նի մա­սին: Ու պարզ­վում է, որ նրանք ռեալ հա­կա­քայ­լեր գո­նե այս պա­հին ոչ միայն չու­նեն, այլ «դար­դից տրվել են հա­մա­տա­րած սո­դո­միզ­մի»: ­Հա, ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար ­Ռուտ­տեի հետ ինչ-որ «Հա­յաս­տան-ՆԱՏՕ փոխ­գոր­ծակ­ցութ­յան զար­գաց­ման հնա­րա­վո­րութ­յուն­ներ» էին քննար­կում: ­Դա­վո­սից վե­րա­դառ­նա­լուց հե­տո էլ նույն ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րի հետ շփում­ներ կա­յին: Այդ թվում՝ ­Նի­կոլն ըն­դու­նել է ոչ ան­հայտ «Քար­նե­գի» հիմ­նադ­րա­մի մի­ջին կար­գի ինչ-որ խմբի՝ կազմ­ված ­Գա­րո ­Փայ­լա­նից, ­Յու­ջին ­Ռու­մե­րից եւ ­Թո­մաս դե ­Վաա­լից: ­Բայց այն բո­լոր ծրագ­րե­րը, հու­շում­նե­րը, ցու­ցում­նե­րը, ո­րոնք գա­լիս են ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րից, որ­քա­նո՞վ կա­րող են ար­դիա­կան հա­մար­վել, ե­թե դրանց կցված չէ ԱՄՆ-ի իշ­խա­նութ­յուն­նե­րի «դաբ­րոն»: Ընդ ո­րում, այն պա­հին, երբ ԱՄՆ-ի նոր իշ­խա­նութ­յուն­նե­րից սպա­սե­լիք­նե­րը բա­ցա­սա­կան դաշ­տում են: Օ­րի­նակ, Թ­րամ­փի ո­րո­շու­մը եւ դրան հա­ջոր­դած պետ­քար­տու­ղա­րի հրա­մա­նը՝ ա­մե­րիկ­յան պե­տա­կան մա­կար­դա­կով, այդ թվում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի` USAID-ի մի­ջո­ցով բո­լոր ծրագ­րերն ու ծախ­սե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին, ի­հար­կե, ոչ միայն Ուկ­րաի­նա­յի մա­սին է: Այլ, մաս­նա­վո­րա­պես, այն 250 մի­լիոն դո­լա­րի, ո­րը դեռ ան­ցած աշ­նանն էր Բ­լին­քե­նը USAID-ի մի­ջո­ցով շռայ­լա­բար խոս­տա­ցել ­Նի­կո­լին:

Возможно, это изображение 2 человека

Այս­պի­սով, ԱՄՆ-ի հետ կապ­ված, մեղմ ա­սած, միայն ա­նո­րո­շութ­յուն­ներ են՝ բա­ցա­սա­կան սպա­սե­լիք­նե­րով: Եվ­րա­լի­բե­րաստ­նե­րը «մե­ռած ու չթա­ղած» վի­ճա­կում են եւ ո­րե­ւէ ռեալ բան ա­սել չեն կա­րող: ­Կա­րող է, ա­սենք, մեկ տա­րուց ինչ-որ բան փոխ­վել: ­Բայց այդ մեկ տա­րին դեռ ապ­րել է պետք: «Թար­սի պես, հեր­թա­կան ընտ­րութ­յուն­ներն էլ սա­րե­րի հե­տե­ւում չեն: Ու­րեմն, ի՞նչ է ա­նե­լու ­Նի­կո­լը: Ա­հա այս հար­ցը նրան կա­րող է հասց­նել « բո­լոր նախ­կին ռե­կորդ­նե­րը գե­րա­զան­ցե­լու» հո­գե­վի­ճա­կին: Ա­ռա­վել եւս, որ այս պա­հին չորս կող­մից գա­լիս են հար­ված­ներ, ո­րոնք շատ ա­վե­լի ծանր են դարձ­նե­լու այդ, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած, մեկ տա­րին:

ՍՊԱՍՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ԿԽՈՍԵ՞Ն

Այս օ­րե­րին ո­րոշ հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րոնք ­Նի­կոլն ա­րեց, հու­շում են, որ նրա «ինչ ա­նել» ո­րո­շու­մը կախ­ված է ո­րո­շա­կի նոր գոր­ծըն­թաց­ներց: Օ­րի­նակ, ­Բաք­վի բան­տում գտնվող Ար­ցա­խի ­ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յան հետ կապ­ված հար­ցը: ­Փա­շին­յանն իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րեց. «Ես որ­ե­ւէ մե­կին իմ հա­կա­ռա­կոր­դը չեմ հա­մա­րում այն­տեղ գտնվող: ­Մենք մեզ հա­շիվ ենք տա­լիս, որ այն, ինչ տե­ղի է ու­նե­նում, ոչ միայն լրջո­րեն մտա­հո­գիչ է, այ­լեւ օգ­տա­գործ­վում է եւ­ օգ­տա­գործ­վե­լու է տա­րա­ծաշր­ջա­նում նոր էս­կա­լա­ցիա­ներ հրահ­րե­լու… ­Մենք հե­տա­խու­զա­կան տե­ղե­կութ­յուն­ներ ու­նենք, որ այդ մարդ­կանց նկատ­մամբ հո­գե­ներ­գոր­ծուն ար­գել­ված մի­ջոց­ներ են կի­րա­ռում, որ­պես­զի տա­րա­ծաշր­ջա­նա­յին էս­կա­լա­ցիա­նե­րը հրահ­րե­լուն ուղղ­ված խո­սույթ­ներ, ցուց­մունք­ներ կորզ­վեն նրան­ցից... Այդ դա­տա­վա­րութ­յունն օգ­տա­գործ­վե­լու է ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան դեմ»:

­­Մի կողմ թող­նենք, որ հենց ­Նի­կո­լի տա­րաբ­նույթ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ ­Հա­յաս­տա­նի դաշ­նա­կից­նե­րից հրա­ժար­վե­լու մա­սով, մեր երկ­րի դեմ նոր պա­տե­րազմ սկսե­լու ա­մե­նա­պա­րարտ հողն են ստեղ­ծում: ­Բայց փո­խա­րե­նը, էա­կան է այն, որ նա ­Բաք­վի բան­տում գտնվող­նե­րի մա­սին խո­սում է «իմ հա­կա­ռա­կորդ» հա­մա­րել-չհա­մա­րե­լու բա­ռա­պա­շա­րով: Այ­սինքն, այդ ինչ­պե՞ս կա­րող են ցմահ ­Բաք­վում «փակ­վե­լու» են­թա­կա այդ ան­ձինք, ան­գամ տե­սա­կա­նո­րեն, կա­րո­ղա­նա­յին ինչ-որ մե­կին հա­կա­ռա­կորդ լի­նել-չլի­նել: ­Մեկ բա­նով, ե­թե նրանք ի­րենց տի­րա­պե­տած ողջ տե­ղե­կատ­վութ­յու­նը հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նեն: Իսկ ներ­կա­յաց­նել կա­րող են այն դեպ­քում, ե­թե Ա­լիե­ւը դրա «դաբ­րոն» տա: Ու հան­կարծ ­Նի­կո­լը փոր­ձում է նման հնա­րա­վո­րութ­յան դեմ պաշտ­պա­նութ­յուն ստեղ­ծել, որ «այդ մարդ­կանց նկատ­մամբ հո­գե­ներ­գոր­ծուն ար­գել­ված մի­ջոց­ներ են կի­րա­ռում», ե­թե մի բան ա­սեն, ու­րեմն այդ դե­ղե­րի ազ­դե­ցութ­յամբ են: ­Միայն թե այս­տեղ մեկ հար­ցա­կան նա թող­նում է. Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յունն ար­դեն տա­րիու­կես ­Բաք­վում է: Ան­գամ, հի­շեց­նենք, դեպք ե­ղավ, երբ Ա­լիեւն ա­նոն­սա­վո­րեց Ա­րա­յիկ ­Հա­րութ­յուն­յա­նի «հար­ցազ­րույ­ցը», որն այդ­պես էլ ե­թեր չհե­ռար­ձակ­վեց: ­Հենց այդ ժա­մա­նակ է, որ ­Նի­կո­լը սկսեց ­Հա­յաս­տա­նի հո­ղե­րը տալ Ա­լիե­ւին, եւ են­թադ­րե­լի է, որ հենց դրա արդ­յուն­քում էլ Ա­րա­յի­կի խոսքն այդ­պես էլ չներ­կա­յաց­վեց: ­Բայց ան­գամ այդ ժա­մա­նակ ­Նի­կո­լը չէր ար­դա­րա­նում, թե՝ «հո­գե­ներ­գոր­ծուն ար­գել­ված մի­ջոց­ներ», թե­րեւս հաս­կա­նա­լով, որ դա պրի­մի­տիվ մեկ­նա­բա­նութ­յուն կլի­ներ: Ու հան­կարծ հի­մա ո­րո­շեց մեյ­դան բե­րել այդ «բա­ցատ­րութ­յու­նը»: Այ­սինքն` ի՞նչ կա­րե­լի է մտա­ծել, որ տա­րիու­կես այդ «բա­ցատ­րութ­յու­նը» չկար, քա­նի որ բա­ցա­հայտ­ման վտանգ չէր տես­նում ու հի­մա ստիպ­ված է դրան դի­մել՝ մտա­ծե­լով, որ ար­դեն շատ մե՞ծ է վտան­գը, որ Ար­ցա­խի ղե­կա­վար­նե­րը կա­րող են շատ բան ա­սել: Իսկ իրականությունն այն է, որ գերված արցախցիներն իրոք կարող են շատ բան պատմել 44-օրյա պատերազմի իրական դավաճաններից: Ու եթե խոսեցին, Նիկոլին երեւի արդենբ բունկերներն էլ չփրկեն:

Այն, որ ­Նի­կո­լը սկսեց խո­սել Ա­րա­րա­տի մա­սին, ո­րը, ըստ էութ­յան, ­Ցե­ղաս­պա­նութ­յան ու­րաց­ման հիմք է, կա­րե­լի է ըն­կա­լել` որ­պես այս ի­րա­վի­ճա­կում Ա­լիե­ւին հեր­թա­կան զիջ­ման փորձ: ­Կամ, որ մտա­ծում է ­Թուր­քիա­յի հետ ա­ռեւտ­րի մեջ մտնել՝ վեր­ջի­նիս մի­ջո­ցով Ա­լիե­ւի վրա ազ­դե­լու մա­սին: Ե­թե այս տար­բե­րակ­նե­րից մեկն է, ա­պա կնշա­նա­կի, որ Ա­լիե­ւը ­Նի­կո­լից սպա­սում է շատ ա­վե­լի էա­կան քայ­լեր, քան ան­գամ ու­րա­ցումն է: Այն կար­գի էա­կան, ո­րին ­Նի­կոլն ան­գամ Ա­լիե­ւի ու­նե­ցած ա­մե­նա­ծան­րակ­շիռ հաղ­թա­թուղ­թը՝ Ար­ցա­խի ղե­կա­վա­րութ­յան խո­սելն է պատ­րաստ գոր­ծադ­րել: Ընդ ո­րում, քա­նի որ ­Նի­կո­լը ստիպ­ված է դի­մել նման պրի­մի­տիվ հա­կա­քայ­լի, ինչ­պի­սին է « հո­գե­ներ­գոր­ծուն ար­գել­ված մի­ջոց­նե­րը», են­թադ­րե­լի է, որ այս ան­գամ ­Հեյ­դա­րո­վի­չը չա­փա­զանց լուրջ է տրա­մադր­ված:

 ԻՆՉՈՒ ԽՈՍԵՑ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ

­­Կար­ծես թե կա մեկ թե­մա, ո­րի հետ կապ­ված ­Նի­կոլն այդ­պես էլ հա­մա­ձայ­նութ­յուն չի տա­լիս, թեեւ այն կանգ­նեց­րել է նրա ե­րա­զանք­նե­րի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ըն­թաց­քը: ­Խոս­քը, ի­հար­կե, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հայտ­նի դրույ­թի մա­սին է, ո­րը, ե­թե մինչ այս ար­գե­լա­փա­կում էին ­Լոն­դոնն ու ­Վա­շինգ­տո­նը, ա­պա Թ­րամ­փից հե­տո հիմ­նա­կան ար­գելք­նե­րը պետք է որ գան ­Լոն­դո­նից: Իսկ որ MI-6-ն­ ու­նի դա պար­տադ­րե­լու հա­մար միան­գա­մայն ծան­րակ­շիռ կոմպ­րո­մա­տա­յին փա­թեթ, դրա մա­սին էլ է շատ խոս­վել:

Այն, որ ներ­կա­յումս հիմ­նա­կան շեշ­տը դրված է հենց կո­մու­նի­կա­ցիոն խնդրի վրա, կա­րե­լի է կռա­հել նաեւ նրա­նից, որ իր հեր­թին նաեւ ­Լու­կա­շեն­կոն սկսեց հենց նույն պա­հին հար­ված­ներ հասց­նել ­Նի­կո­լին: ­Հի­շեց­նենք, օ­րերս նա, «ան­հաս­կա­նա­լիո­րեն», իր հեր­թին սկսեց փա­կագ­ծեր բա­ցել, թե. «Ես եւ ­Պու­տի­նը ապ­շած էինք, երբ պա­տե­րազ­մում պարտ­վե­լուց հե­տո ­Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րեց, թե Ս­տե­փա­նա­կերտն ու ամ­բողջ ­Ղա­րա­բա­ղը փաս­տա­ցի Ադր­բե­ջա­նի տա­րածքն են… ­Զան­գե­ցի ­Պու­տի­նին, ա­սա­ցի՝ լսե­ցի՞ր ինչ է ա­սել: ­Պա­տաս­խա­նեց՝ լսե­ցի, բայց ո՞վ էր նրա լեզ­վից քա­շում, որ նման բան ա­սի: Ես հարց­րի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ա­սի: ­Պա­տաս­խա­նեց՝ ո՛չ, առ­հա­սա­րակ չեմ մի­ջամ­տել, զար­մա­ցած եմ»: Ի­հար­կե, ­Նի­կո­լը կա­րող է ­Լու­կա­շեն­կո­յին մե­ղադ­րել, թե ինձ չի սի­րում եւ նման ստեր է ա­սում: ­Բայց չէ, չի կա­րող. ­Լու­կա­շեն­կոն հենց այն­պես չէ, որ նաեւ ­Պու­տի­նին հի­շա­տա­կեց, այ­սինքն՝ վեր­ջինս կա­րող է պետք ե­ղած դեպ­քում հաս­տա­տել: Ա­սենք, քիչ հա­վա­նա­կան կլի­ներ, որ ­Լու­կա­շեն­կոն ինչ-որ ոչ ճիշտ տե­ղե­կութ­յուն տա­րա­ծեր՝ վկա­յա­կո­չե­լով ­Պու­տի­նին: Ա­վե­լին, հա­զիվ թե նա ան­գամ ճիշտ տե­ղե­կութ­յուն տա­րա­ծեր՝ վկա­յա­կո­չե­լով ­Պու­տի­նին, ե­թե չկա նրա առն­վազն նախ­նա­կան հա­մա­ձայ­նութ­յու­նը: Իսկ ե­թե այդ­պես է, ու­րիշ էլ ի՞նչ փա­կագ­ծեր կա­րող է ­Լու­կա­շեն­կոն բա­ցել:

Այս­պի­սով, կա­րե­լի է նաեւ հի­շել վեր­ջին եր­կու շա­բաթ­նե­րի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: ­Միր­զո­յան Ա­րոն Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիա­յից հե­տո մեկ­նեց ­Լավ­րո­վի հետ հան­դիպ­ման, եւ այն­տեղ նրան հի­շեց­րին նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու ռու­սա­կան նա­խա­ձեռ­նութ­յան մա­սին: Ա­պա ­Նի­կո­լը գնաց Եվ­րո­պա, թե­րեւս հաս­կա­նա­լու՝ ստո­րագ­րի՞, թե՝ ոչ: ­Կա­րե­լի է մտա­ծել, որ նրան «խնդրել» են՝ չստո­րագ­րել: ­Վե­րա­դառ­նա­լով, նա այն­պի­սի ակ­նարկ­ներ է հնչեց­նում, ո­րոնք խո­սում են իր ուղ­ղութ­յամբ ա­հագ­նա­ցող շատ լուրջ ճնշում­նե­րի մա­սին: ­Գու­մա­րենք նաեւ այն ծանր վի­ճա­կը, որ կա ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում, եւ պատ­կերն ամ­բող­ջա­կան կդառ­նա: Ու այս պայ­ման­նե­րում նա կա­րո՞ղ է եւս մեկ տա­րի ձգել, մին­չեւ պարզ կդառ­նա, թե Թ­րամփն ինչ է ա­սե­լու:

 

https://iravunk.com/sim/?p=304100&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան