Լիբանանցի կնոջը թրաֆիքինգի են ենթարկել Երեւանում. նա հայտնվել է փողոցում

Ներքաղաքական

Տիկին Ռիտան, ով աշխատում է երեւանյան կրպակներից մեկում, ահազանգել է «Իրավունք»-ի խմբագրություն եւ պատմել ահասարսուռ մի դեպքի մասին, որն առնչվում է լիբանանցի մի տիկնոջ՝ Ալինայի հետ: Անծանոթ կինը տիկին Ռիտայից սովորական մի տոպրակ է խնդրել, որից հետո տվյալ կնոջ հանդեպ կրպակի աշխատակցի հետաքրքրությունն է՛լ առավել է մեծացել:
«Այդ կնոջը տեսնելիս հետաքրքրություն էր առաջացել, թե նա ինչ գործ ունի փողոցում, քանի որ արտաքնապես նա աչք էր ծակում: Ինքը չէր կարողանում խոսել ու խոսելիս էլ, արեւմտահայերեն էր խոսում, եւ ես այնքան էլ լավ չէի հասկանում իրեն, դողացնում էր: Տեսնելով, որ նրա ինքնազգացողությունը վատ է, փորձել եմ վերջինիս օգնություն ցուցաբերել: Զանգահարել եմ ոստիկանություն, շտապօգնություն, որպեսզի առաջին օգնություն ցույց տան այդ կնոջը: Այս ցուրտ եղանակին նա ամառային հագուստով էր եւ հողաթափերով: Ինքս առաջին պահից զգացի, որ նա Սիրիայից է կամ էլ Լիբանանից, բայց հետո, երբ այդ կինը մի քիչ տաքացավ, սկսեց պատմել իր մասին: Նա ասաց, որ եկել է Հայաստան Լիբանանից եւ Խանջյան 34 հասցեում գտնվող մի հյուրանոցում է տեղավորվել: Այդտեղ տեսնելով, որ այս կինը գրագետ կին է, գիտի շուրջ 6 լեզու՝ արաբերեն, հնդկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն եւ գերմաներեն է նաեւ այժմ սովորում, իրեն «օգտագործել» են, թրաֆիքինգի են ենթարկել եւ աշխատեցրել՝ որպես հավաքարար՝ այն միտումով, որ վերջինիս համար հետագայում լավ կլինի: Օրվա մեջ էլ ընդամենը մեկ անգամ նրան ուտելիք են տվել, որ «յոլա» գնա, եւ ինքն էլ «յոլա» է գնացել: Հետագայում, հավանաբար, ինքն ասել է, բայց դե այսպես ո՞նց կլինի, ինչից հետո դուրս են հանել: Դուրս հանելուց հետո այդ կինը վատացել է եւ հետո բերել են արդեն հիվանդանոց: Առաջին հիվանդանոցում է եղել: Որոշ ժամանակ անց գլխավոր բժիշկը, թե տնօրենը, իրեն ոստիկանությամբ դուրս է հանել եւ իր իրերը բոլորը գողացել են: Ե՛վ ճամպրուկը, ե՛ւ իր պայուսակը, որտեղ ունեցել է գումար, անձնագիր: Մի խոսքով, այժմ այդ կինը ոչինչ չունի: Միայն մեկ կամ երկու հագուստ ունի եւ դողացնում էր, վատ էր զգում իրեն: Ես ինքս անգամ մտածում էի, թե այդ կնոջն ինչպես օգնեմ: Ինքը զանգահարեց Լիբանանի դեսպանատուն, խոսեց եւ, ցավոք սրտի, Լիբանանի դեսպանությունն էլ իրեն չկարողացավ օգնել, որ գոնե գումար տրամադրի, եւ այդ կինը հետ վերադառնա Լիբանան», - մեզ հետ զրույցում պատմեց տիկին Ռիտան:
Ըստ մեր զրուցակցի` լիբանանցի կինը նշել է, թե ինքը կարծել է, որ Հայաստանն այնքան լավ տեղ է, որ ապագայում իր համար լավ կլինի մնալ այստեղ, բայց, փաստորեն, այստեղ ավելի քան վատ է եղել իր համար:
«Այդ կնոջ խոսքով դեռեւս Լիբանանի վիճակը մի փոքր պարզ է, որտեղ պատերազմական վիճակ է, սակայն Հայաստանում վիճակը եւս նրան զարմացրել է: Այդքան անտարբերությո՞ւն մարդկանց նկատմամբ: Ես ինքս նրան փորձելով օգնել՝ նույնիսկ ոստիկանություն եմ մի քանի անգամ զանգահարել: Ինքս պարզեցի, որ այդ կինը ոստիկանությունում նաեւ գործ ունի: Հենց ինքը բողոքել է եւ դեռեւս ոստիկանությունում է իր գործը: Ինձ հետ հեռախոսով խոսող ոստիկանն ասաց, թե այդ կնոջն ասեմ՝ հաջո՛ղ, հերի՛ք է իր հեքիաթներն այստեղ-այնտեղ պատմի: Ես ինքս ոստիկանին ասացի՝ դուք մարդ չե՞ք, ինքը միայն մարդկային վերաբերմունք է ուզում: Զանգահարել եմ նաեւ շտապօգնություն, եկել են եւ ասել, որ այդ կնոջը եթե դրսում թողնենք մնա, կմահանա, որովհետեւ դողացնում էր, ոտքերը, ձեռքերը, ուսերը ուռած էին եւ չգիտեր էլ, թե ինչ խոսեր: Ես եւս չգիտեմ, թե ինչ անեմ եւ ինչպես նրան օգնեմ, քանի որ ինքս էլ իմ տունը չունեմ եւ վարձով եմ ապրում, որպեսզի այս կնոջը տանեմ իմ տուն, հետագայում իր համար քիչ-քիչ գումար հավաքեմ եւ իրեն ուղարկեմ Լիբանան: Իսկ հիվանդանոցից առանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու են դուրս հանել: Իր մոտ ոչ մի գումար չի եղել, իսկ բոլորս էլ լավ գիտենք, որ լաբորատոր բոլոր հետազոտությունները վճարովի համակարգով են անցկացվում, բուժումը եւս վճարովի է: Իրեն հիվանդանոցից դուրս են հանել՝ ոտքի տակ գցելով եւ փշրելով իր ունեցածը, ինչ եղել է: Նա մի կին է, ում հանդեպ ես ինքս եւս խղճահարությունից դրդված՝ պարզապես մարդկային վերաբերմունք եմ ցուցաբերել: Պատկան մարմիններն էլ բացարձակապես անտարբերության մատնված վերաբերմունք են դրսեւորել: Ոչինչ չունի այդ կինը», - ցավով նշեց տիկին Ռիտան եւ նաեւ հավելեց, որ մի աղջիկ էլ է փորձել օգնություն ցույց տալ այդ կնոջը, որպեսզի գոնե «Կարմիր խաչ» փորձի դիմել:
«Ես ինքս նույնիսկ «Արմենիա» հեռուստաընկերություն եմ զանգահարել, որպեսզի գան եւ իրեն նկարեն: Նշեցին, որ իրենք շատ զբաղված են եւ ունեն այլ նկարահանումներ ու հնարավոր չէ: Այս ամենի մասին բարձրաձայնելուց հետո ես միայն կնշեմ մեկ բան, որ մարդկային այս անտարբերությունը պետք է վերացնե՛լ», - եզրափակելով խոսքը՝ շեշտեց տիկին Ռիտան:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում