Հայկ Դեմոյանն առաջարկում է հանձնախումբ ստեղծել ու հանդիպել գլխավոր դատախազին. Նա ներկայացրել է կազմը

Հասարակություն

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն առաջարկումէ  հանձնախումբ ստեղծել ու հանդիպել գլխավոր դատախազին։ Ֆեյսբուքյան իր էջում նա հանձնախմբի կազմն է առաջարկել ու հնարավոր հանդիպման օրակարգը.

«Ես առաջարկում եմ փետրվարի սկզբներին հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ` մի քանի խիստ կարևոր հարցեր քննարկելու օրակարգով: Հանդիպման համար առաջարկում եմ ստեղծել ժամանակավոր հանձնախումբ` հետևյալ կազմով.
  • Բագրատ արք. Գալստանյան – Գերագույն հոգևոր խորհրդի անդամ
  • Արա Պապյան – Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ
  • Տիգրան Խզմալյան – Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ
  • Գեղամ Մանուկյան ԱԺ պատգամավոր, ՀՅԴ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
  • Աշոտ Մելքոնյան, պատմաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ
  • Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ
  • Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ
  • Աննա Գրիգորյան, Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր
  • Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, 2016-2022 թթ.
  • Հայկ Դեմոյան, պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, 2006-2017 թթ.

ՕՐԱԿԱՐԳ

  1. Գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը, դրանք կանխարգելելու և քրեական պատժի ենթարկելու իրավաչափության հարցը:
  2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու դեպքով 2007 թ. հարուցված քրեական գործի վերաբացման հնարավորության քննարկում և ծանոթացում գողություն կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քրգործի շրջանակում տված ցուցմունքներին:
  3. 2017- 2018 թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժումների արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու դրվագների ներկայացում` այդ թվում չհրապարակված տեսանյութերի տեսքով: 2021 թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի արգելափակման և դատաքննության փուլ չտեղափոխելու հանգամանքների պարզաբանում:
  4. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի ներկայացում:
  5. 2018-2024 թթ. ընթացքում գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացված մի շարք կոռուպցիոն գործողությունների, ադրբեջանական հակահայ ռասիստական քարոզչությանը նպաստող դրվագների ներկայացում և դրանք պատժելու հնարավորության քննարկում:

Ինչպես տեսնում եք, բոլոր ներկայացված հարցերը խիստ կարևոր են մեր երկրի անվտանգության տեսանկյունից և դրանք բացարձակ կապ չունեն որևէ անձի շահերի ու նպատակների իրագործման հետ:

Այս հրավերը բաց հրավեր է և չի կարող դիտվել որպես պարտավորություն կամ պարտադրանք: Ուստի այս ձևաչափից ու դրա օրակարգից հրաժարվելու հիմնավորումները միմիայն ողջունելի կլինեն: Լրագրողներին խնդրում եմ այս հրավերը հասցնել ցանկում հիշատակված անձանց»։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի