ՖԻՖԱ-ն չեղարկել է ռուսական ակումբի տրանսֆերային արգելքը
Սպորտ
ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն կկարողանա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքներ կատարել, հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով ՖԻՖԱ-ին:
Երեկ հայտնի էր դարձել, որ բանակային ակումբը կարողացել էր իր պարտքը մարել «Հերենվենի» նկատմամբ, որը ձևավորվել էր 2020 թվականին եզրային հարձակվող Չիդերա Էջուկեի տրանսֆերից:
Գումարը չվճարելու պատճառով ԲԿՄԱ-ն պատժվել էր տրանսֆերային արգելքով:
Աղբյուրի տեղեկությամբ՝ ՖԻՖԱ-ին նամակով դիմել է հենց նիդերլանդական ակումբը, որպեսզի տրանսֆերային արգելքը չեղարկվի:
https://iravunk.com/sim/?p=303984&l=am/