«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սպասում է ՌԴ-ի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացրած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ:

Ալեն Սիմոնյանը ավելի կոշտ է քննադատել Ռուսաստանին, թերեւս քան կաներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Տեղեկացնենք, որ Ալեն Սիմոնյանը հունվարի 23-ին ընդունել էր Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների ղեկավարած պատվիրակությանը: Հյուրընկալված պատվիրակության կազմում էին Էստոնիայի Ռիյգիկոգուի (Էստոնիայի Ազգային ժողով) նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը, Շվեդիայի Ռիկսդագի նախագահի տեղակալ Քենեթ Ֆորսլունդը եւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ:

«Ժողովուրդ» օրաթերթին բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանը բալթյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը չլուսաբանվող է եղել, հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և բալթյան երկրների համար լավ լինի: Սիմոնյանը նաև ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի և բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերը հակասական արձագանքներ են առաջացրել արտաքին քաղաքական շրջանակում եւ անգամ բալթյան երկրների ներկայացուցիչները տարակուսել են, որ ՀՀ ԱԺ նախագահը իր խոսույթով ավելի հակառուս է, քան նույնիսկ իրենք, որ ողջ քաղաքականությունը կառուցել են այդ սկզբունքների վրա:

Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահի խոսնակից հետաքրքրվեց.

Ինչո՞ւ է ԱԺ նախագահը նման խոսույթով հանդես եկել և կա արդյոք հաշվարկ։

Ի՞նչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար ԱԺ նախագահի այս խոսքերը:

Ալեն Սիմոնյանի խոսնակ Մոսվես Հարությունյանը մեր հարցերին արձագանքեց. «ՀՀ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել, ուստի անհնար է պատասխանել մի բանի վերաբերյալ հարցի, որն իրականության հետ որևէ աղերս չունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=303963&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ