«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ադրբեջանի խնդիրը այս ռեգիոնում հայի գոյությունն է. Տիգրան Աբրահամյան 

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ՝ գլխավոր խնդիրն այսօր այն է, որ Հայաստանի իշխանությունները որեւէ տրամաբանության պայմաններում չեն էլ գիտակցում իրենց պարտավորութունը ոչ միայն տարբեր հատվածներում ապրող մեր հայերի իրավունքների պաշտպանության եւ վերականգնողության մասով, այլ իրենք չեն գիտակցում այն դերը, որը կարող է ունենալ Հայաստանի պաշտոնյան՝ այդ մասով պատասխանատվություն ստանձնելուց։

— Հիմնական այն դերակատարները, որոնք նաեւ մեր ռեգիոնում են ներկայացված եւ մի քանի տասնամյակ նաեւ բանակցային գործընթացում են որպես միջնորդներ եղել՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, գրեթե նույն տեքստերով մշտապես հայտարարում են, որ արցախցիների Արցախ վերադառնալու հարցն օրակարգում է։ Բոլորը արձանագրել են, որ տեղի է ունեցել բռնի տեղահանություն, բոլորը արձանագրում են, որ նաեւ մարդու իրավունքների տեսանկյունից այդ մարդկանց վերադարձն իրենց բնօրրան բխում է նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, եւ միայն Հայաստանի իշխանություններն են իրենց հայտարարությունով ամբողջությամբ տեղավորվում Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական մոտեցումներում։ Բնականաբար, այս իշխանությունը եթե Արցախն իր համար հենց սկզբից էլ հայտարարել է Ադրբեջան, ապա փորձելու է նաեւ այդ տրամաբանությամբ առաջնորդվել: Որոշ մարդիկ վերջերս ասում էին, թե Հայաստանի իշխանությունն արդյո՞ք կհամաձայնի Մինսկի խմբի ֆորմատի կազմալուծմանը։ Առաջին հարցը, որ առաջանում է՝ ասում ես ինչպե՞ս կարող է դա ինչ-որ մարդկանց մոտ կասկած առաջացնել։ Եթե սրանք ամենասկզբից էլ հայտարարել են, որ Արցախը Ադրբեջան է, ապա նրանք ի՞նչ խնդիր ունեն լուծարելու այն ֆորմատները, որոնք ժամանակին զբաղվել են Արցախի բանակցային գործընթացով։ Այն ֆորմատները, որոնց ժամանակահատվածում ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք է արձանագրվել։ Այն նույն ֆորմատը, որի օրոք արձանագրվել է հիմնական սկզբունքների շուրջ փաստաթուղթը, քննարկվել է դետալներում արդեն Արցախում հանրաքվեի իրականացումը եւ այլն։ Այսինքն` այդ մնացյալ հարցերն արդեն դարձել են ոչ այնքան ակտուալ։

— Փաստացի Արցախից հետո ներկայիս իշխանությանը Ալիեւը շարունակում է սպառնալիքներ ներկայացնել, եւ հենց այդ պահանջներից մեկն էլ նաեւ այն է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այնուհետեւ տեղի ունենա զինաթափում, ինչը եղել է Արցախում։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Գիտեք, հասարակության մի մասին այս իշխանությունը տարբեր փուլերում ուզում էր համոզել, որ Արցախի հանձնումը Ադրբեջանին անվտանգություն, խաղաղություն եւ կայունություն է բերելու Հայաստանի Հանրապետությանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումը ըստ էության ցույց տվեց, որ Ադրբեջանի խնդիրը միայն Արցախով չէր սահմանափակվում։ Ադրբեջանի խնդիրը այս ռեգիոնում հայի գոյությունն է։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան