«Նոան» հաղթեց «Զենիթին» (տեսանյութ)
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Դոհայում ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։
30-րդ րոպեին 11-մետրանոցից հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն։ 70-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Մատեուս Բարոզոն։
75-րդ րոպեին ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսանդր Երոխինը կրճատեց հաշվի տարբերությունը։