Գեորգին ավելի հայտնի ակումբներ տեղափոխվելու քայլ է արել. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ազգային ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանի տեղափոխությունը հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»։
«Կարծում եմ, որ Գեորգին աճի հեռանկար ունի։ Նա մեծ պոտենցիալ ունի, և ինձ թվում է, որ հունգարական ակումբը ավելի հայտնի ակումբներ տեղափոխվելու համար լավ հարթակ կարող է լինել»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Նշենք, որ Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականի գարնանը և ազգային թիմի կազմում անցկացրել 20 հանդիպում։
Հունգարական ակումբը հայտնել է, որ հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։
https://iravunk.com/sim/?p=303943&l=am/