Ասում են՝ մինչև 300,000 դրամը չի հայտարարագրվում ու չի հարկվում, այդպիսի բան գոյություն չունի. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Հասարակություն

Իշխանությունների կողմից ձևակերպված ու լայն տարածում գտած եկամուտների համընդհանուր հայտարարագիրն ամենևին եկամուտների համընդհանուր հայտարարագիր չէ, դա ինստիտուտի անունն է և հարկային օրենսգրքում նշված է որպես ֆիզիկական անձի եկամուտային հարկի տարեկան հաշվարկ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար  Նաիրի Սարգսյանը:

«Հենց այստեղից է թյուրըմբռնումը բոլորի մոտ սկսվում, երբ  պրոպագանդում են տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները և անընդհատ հանրային խոսույթում ասում են, որ եկամուտների հայտարարագիր է:  Ոչ, դա եկամտային հարկի հաշվարկի նպատակն իրավական ակտով ի սկզբանե անձանց հարկում է։ Եկամուտների հայտարարագրի անունը փոխում ենք, դնում ենք ֆիզիկական անձի եկամտային հարկի հաշվարկ»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով, այս հարցում իշխանություններն արդեն հետ քայլ են արել, որը շարունակական կլինի:

«Առաջին այդպիսի հետքայլն, որ մինչև 300 հազար դրամը չի հայտարարագրվում և հանրային ընկալումն այնպիսին է, որ չի էլ հարկվում, այսպիսի բան գոյություն չունի: Հայտարարության՝ մինչև 300,000-ի չհայտարարագրվող հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է, որ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին, դա նշանակում է, որ նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ամենակարևոր խնդիրը, որ մեր ամբողջ հանրությունը մոլորության մեջ  է ընկնում, այն է, թե ո՞վ է որոշում այդ մինչև 300 հազար դրամը նվիրատվություն էր, պարտքով ստացված գումար էր, չհարկվող էր, թե ոչ: Շատ են այն դեպքերը, երբ որ փոխանցումները կատարվում են քարտից քարտ և ոչ թե հաշվեհամարի չհաշվեհամար տարբերակով։ Կատարվում են տարբեր տեսակի վճարհաշվարկային կազմակերպությունների ապարատների միջոցով, որտեղ անձը կամ նպատակը չի կարողանում նույնականացվել։ Այսինքն, պատկերացրեք այսպիսի իրավիճակ։ Դուք ձեր անձնական հաշվին 100,000 դրամ մուտքագրել եք որևէ մի վճարհաշվարկային կազմակերպության տերմինալի միջոցով, որտեղ չեք գրել, ով է, դրա նպատակը եղել է կամ պարտքով գումարի տրամադրումը, կամ պարտքի հետ վերադարձը, որն իրականում ինքը եկամուտ չի եղել, բայց յուրաքանչյուրդ, քանի որ նպատակ դաշտը նշված չէ և փաստաթղթավորումը պատշաճ կատարված չէ, կանգնելու եք հարկման խնդրի առաջ։

Այսինքն, ի՞նչ տեղի ունեցավ նշված օրինակում, 100,000 դրամ, հինգ անձի մեջ շրջանառվեց պարտքի մարման կամ պարտքի տրամադրման նպատակով, բայց յուրաքանչյուրը 20 հազարական դրամ հարկվեցին։ Այսինքն 100,000 դրամը մի անգամ հինգ անձի մոտ շրջանառվեց, արդյունքում 100,000 դրամ հարկ առաջացավ յուրաքանչյուր անձի համար։ Հետևաբար, նորից ձեր մոտ նշում կատարեք, որ հետագայում ստուգեք: Բացի այդ, եթե ունենում եք նվիրատվության, պարտքով փող տրամադրելու կամ ստանալու գործարքներ, դրա համար դուք պետք է կնքեք պայմանագրի գրավոր ձևը»,- ասաց Նաիրի Սարգսյանը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի