Ընդամենը մի քանի օրից երևանյան սպասվելիք բումի համար բոլոր նախապայմանները կան. Հովասափյան

Ներքաղաքական

Արմեն Հովասափյանը գրում է․

«Ընդամենը մի քանի օրից երևանյան սպասվելիք բումի համար բոլոր նախապայմանները կան։ Ինչպես այսօր իր խոսքում նշեց Ավինյանը՝ «իրենք չեն պատրաստվում, տրանսպորտի բարեփոխման գործընթացում հետ քայլ կատարել»։

Ասեմ, որ նույն «բարեփոխումներ» ասվածն այնքան էլ այդպես չէ․ նախօրեին՝ Հանրայինի հարցազրույցի ժամանակ Նիկոլը նախ ասում է, որ «բավական վճռականություն չենք ունեցել բարեփոխումներ իրականցնելու համար», իսկ ավելի ուշ նշում հետևյալը՝ «ցանկացած բարեփոխում՝ պետք է հանդիպի պրոբլեմի, բոլոր նախագծերում սարքերն աշխատում են, սակայն դրանք պետք է կյանք մտնեն, որպեսզի թերությունները հասկանալի լինեն»։

Այլ կերպ ասած՝ հիմա Երևանը սրանք սարքում են մի մեծ փորձադաշտ, եթե կուզեք՝ լաբորատորիա, ու տարբեր փորձարկումներ անում, տեսնեն, թե որն է ճիշտ, կամ ինչը կաշխատի։

Մենք էլ, համապատասխանաբար փորձարկման ենթակա ճագարների կարգավիճակում ենք, և ինչ, ոնց, երբ ուզում հետներս պատրաստվում են անել, ու էս 7 տարի ա՝ փաստացի անում են։

Ի դեպ՝ Ավինյանի մասով միտքս կիսատ մնաց․ էսօր էդ գործակարգավարականն էի նայում, ու նորից համոզվեցի, որ մարդիկ կոնկրետ ունեն ուղեղի որոշակի կաղապարներ, որից այն կողմ չեն կարում իրենց ասվածի վերաբերյալ օրինակներ բերել։ Մարդը տրանսպորտի հետ կապված հարցի քննարկմանը օրինակը բերում է՝ գործընթացը համեմատելով թմրամիջոցի, իսկ իրենց քննադատողներին՝ թմրամիջոց տարածողների (барина) հետ։

Ասենք մի հատ ուշադիր՝ մայրաքաղաքը ղեկավարող անձը նման օրինակ է հնչեցնում այն ժամանակ, երբ իրեն լսում են հազարավոր մարդիկ՝ այդ թվում կանայք ու անչափահասներ։ Ասենք նորմալ հանրային գործիչը օրինակ է բերում Դեմոկրիտից, Էվկիլդեսից ու Նիցշեից, Ավինյանը՝ թմրամիջոցի կախվածությունից։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում