«ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԱՃՈՒՄՍ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ՆՎԱՃԵԼԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱԶԱՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել ու զրուցել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն, պատանիների Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով գյումրեցի ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱԶԱՐՅԱՆԻ հետ։

- Ողջույն Ալեքսանդր, ինչպիսի տարի էր քեզ համար անցած 2024 թվականը։

- Նոյեմբերին Լեհաստանում կայացած Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը հանդես եկա 102 կգ քաշային կարգում, երկամարտի 347 կգ արդյունքով /154+193/ ոսկե մեդալ նվաճեցի ու դարձա Եվրոպայի չեմպիոն։ Նշեմ, որ պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցա գլխավերևումս պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը։ Այս վարժությունում նվաճեցի փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում բարձրացրի 186,190 և 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճեցի։ Հռչակվելով Եվրոպայի չեմպիոն, շատ անբացատրելի զգացողություններ առաջացան ինձ մոտ, երբ կարողացա հնչեցնել մեր երկրի հիմնը և ծածանել եռագույն դրոշը։ Այդ պահին շատ մեծ հպարտություն ապրեցի։ Հաղթանակս նվիրեցի երջանկահիշատակ պապիկիս վառ հիշատակին։ Ես հենց նրա խորհրդով եմ սկսել պարապել այս մարզաձևով ծանրամարտով։ Անցած տարվա ամենամեծ նվաճումս համարում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելը։ Նշեմ, որ ես նախկինում հանդես եմ եկել 89 կգ քաշային կարգում։

- Հետաքրքիր է, քաշային կարգի փոփոխությունը բարդ չէր քեզ համար։

- Անկեղծ ասած, ոչ, ինձ համար շատ լավ ստացվեց ու դարձա Եվրոպայի չեմպիոն։ Իմ մարզական կարիերայի ընթացքում 2021 թվականի հոկտեմբերին Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում դարձել եմ պատանիների Աշխարհի առաջնության չեմպիոն, հաղթելով ազգությամբ թուրք և ռուս մրցակիցներիս։ Այժմ մեջքի վնասվածք ունեմ, սակայն պարապմունքներ անցկացնում եմ ու պիտի ապաքինվեմ, որ կարողանամ մասնակցել այս տարվա Եվրոպայի առաջնությանը։ Պարապմունքներս անցկացնում եմ Գյումրիում, անձնական մարզիչս Կարեն Կարապետյանն է։

- Իսկ կա ծանրամարտում մեկը, ում կցանկանայիր նմանվել։

- Ինձ համար ծանրամարտում օրինակը Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր, Փարիզի ՕԽ փոխչեմպիոն Վարազդատ Լալայանն է։ Մենք միասին ենք պարապում Գյումրիում։ Թեև նա հիմնականում հավաքների է լինում, սակայն ինձ շատ է օգնում, տեսնում է սխալներս և ուղղում դրանք, ճիշտ խորհուրդներ է տալիս։

- Ալեքսանդր, սպորտում ինչ դժվարություններ կան։

- Հիմնականը սպորտում վնասվածքներն են, եթե վնասվածք չլինի, լավ պարապես տքնաջան, ապա արդյունքը երկար սպասել չի տա։

- Ինչ նպատակներ ունես։

- Ինչպես բոլոր մարզիկները, ես էլ երազում եմ հասնել Օլիմպիական խաղերին ու ոսկե մեդալ նվաճել։

- Իսկ ինչ խորհուրդ ունես պատանիներին։

- Խորհուրդ կտամ զբաղվել սպորտով, հեռու մնան այդքան վնասակար համակարգչային խաղերից, սպորտին շատ մեծ ուշադրություն դարձնեն, լինեն ֆիզիկապես ամուր, ուժեղ, կոփված։

- Շնորհակալություն, Ալեքսանդր, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում