«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչի՞ց զգուշանալ և ի՞նչ սպասել արհեստական բանականությունից. Գաղտնազերծում է հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետը

Հանդիպում

Ինչի՞ց զգուշանալ և ի՞նչ սպասել արհեստական բանականությունից հարցի պատասխանը փորձել ենք  ստանալ Friend ընկերության հիմնադիր ղեկավար, հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանից.

- Արհեստական բանականությունը ունի դրական և բացասական կողմեր։ Կարևոր է ընդգծել, որ գործ ունենք տեխնոլոգիայի հետ, որը ունի երկու նպատակի կատարման հնարավորություններ՝ որպես գործիք, որը կյանքի ընթացքում դարձնում է մեր աշխատանքը հեշտ, և որպես գործիք, որը կարող է օգտագործվել նաև վնասակար նպատակներով, օրինակ՝ հանցագործություններ իրականացնելու համար։

Դրական կողմերը
Արհեստական բանականությունը օգտագործվում է և կօգտագործվի բժշկության, բիզնեսի և մի շարք այլ ոլորտներում։ Այն օգնում է արագացնել ախտորոշումները, կատարելագործել արտադրական գործընթացները, բարելավել հաղորդակցությունը և աջակցել մարդկանց տարբեր նպատակներով։ Օրինակ՝ առողջապահության ոլորտում, ԱԲ-ն կարող է օգնել ավելի ճշգրիտ և արագ հայտնաբերել հիվանդությունները, իսկ բիզնեսի աշխարհում՝ կատարելագործել հաճախորդների սպասարկումը կամ բարելավել արտադրական գործընթացները։

Բացասական կողմերը
Բայց եկեք խոսենք բացասական կողմերից։ Արհեստական բանականության զարգացումը կարող է ազդել մի շարք աշխատատեղերի կրճատման վրա։ Մարդիկ սկսելու են ավելի քիչ մտածել կամ ստեղծագործել, քանի որ մի շարք գործողություններ հնարավոր է դարձնել ավտոմատացված։ ԱԲ-ի օգտագործումը կարող է հանգեցնել աշխատատեղերի վերացմանը հատկապես այն ոլորտներում, որտեղ մարդը միայն կատարում է կրկնվող կամ ավտոմատացվող աշխատանքներ։

ԱԲ-ն կարող է օգտագործվել նաև հանցագործների կողմից՝ շանտաժի, ֆիշինգի և այլ վնասակար գործողությունների համար։ Եթե նախկինում այս գործողությունները պահանջում էին մարդկային առկայություն ու մտավոր ջանքեր, ապա այսօր դրանք կարող են իրականացնել տեխնոլոգիաները՝ շատ ավելի հեշտ ու արագ, և հաճախ դժվար է հայտնաբերել, թե ով է կանգնած դրանց հետևում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան