Նիկոլը խաղաց-պրծավ, Նիկոլը հասավ իր նպատակին…

Վերլուծություն

Հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբաթ Միրզոեւը (նույն ինքը՝ գործակալ Օմեգան) եւ խորքային պետության քաղաքականությունն իրականացնող ԱՄՆ-ի պետքարտուղար (այժմ արդեն նախկին) Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում, ինչպես արդեն հայտնի է, ստորագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, այսպես կոչված, կանոնադրություն:

Ստորագրել են, թեեւ ի սկզբանե պարզ էր, որ Արեւմուտքը Հայաստանի համար չի փոխարինելու Ռուսաստանին, եւ Երեւանը Վաշինգտոնի հետ համագործակցությունից իրական օգուտներ չի քաղելու: Ընդհակառակը, ինչպես արդեն իսկ հասկանալի է հոդվածի նախորդած մասից, ԱՄՆ-ի հետ Հայաստանի եւ Հայաստանի հետ ԱՄՆ-ի այս «սիրախաղը» կարող է մահացու հետեւանքներ ունենալ մեզ համար, ընդհուպ՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման ու լայնամասշտաբ պատերազմի դեպքում պետության կորուստ եւ այստեղ ապրող հայերիս ցեղասպանություն, քանի որ Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը մեզ քայլ առ քայլ զրկում են ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի իրական պաշտպանությունից եւ, միաժամանակ, քարոզչական դաշտում մեր հասարակությանը ներշնչում ԱՄՆ-ի կողմից պաշտպանվելու խաբկանքը, թեեւ ստորագրված փաստաթղթում այդ կապակցությամբ որեւէ դրույթ չկա:

ԱՄՆ-Ն ՄՏԱԴԻ՞Ր Է ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած այս ամենին, ճիվաղ Բլինքենը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումն անվանել է «կարեւոր ձեռքբերում» երկու երկրների հարաբերություններում, եւ ընդգծել է, թե ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ինչպե՞ս… Ի՞նչ է նշանակում Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության ուժեղացում ըստ կողմերի ընկալման ու ստորագրված փաստաթղթում առկա դրույթների: Փուչի՛կ ընդամենը:

Ընդգծենք, որ ստորագրված փաստաթուղթը ռազմական փոխօգնության պայմանագիր չէ, եւ հիշյալ կանոնադրությունում նշված պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը, ինչպես պարզ է դառնում կանոնադրությանը ծանոթանալով, ամենեւին չի նշանակում ռազմական փոխօգնության պարտավորություն, Հայաստանի վրա այս կամ այն երկրի հարձակման դեպքում մեզ պաշտպանելու համար այստեղ ԱՄՆ-ի զինված ուժեր ուղարկելու պարտավորություն:

Բացի այդ, կանոնադրությունում նշված համագործակցության ձեւաչափը թեեւ ենթադրում է Հայաստանի ռազմական ոլորտի զարգացման համար Վաշինգտոնից օգնություն ստանալ, սակայն տվյալ օգնության վերաբերյալ կանոնադրությունում առկա դրույթները բնավ չեն նշանակում մինչեւ հնարավոր պատերազմը կամ պատերազմի ընթացքում մեզ ամերիկյան պաշտպանական ու հարձակողական զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա ուղարկելու պարտավորություն, առավել եւս՝ այն քանակի եւ մարտական հատկանիշներն ունեցող, որը թույլ կտա հաղթել հնարավոր թշնամու, օրինակ, Ադրբեջանի բանակին կամ գոնե զսպել նրան:

Փորձագետներն արդեն իսկ նշում են, որ այս փաստաթուղթը բացառապես հռչակագրային (դեկլարատիվ) բնույթ է կրում ու չի նշանակում, որ այն ստորագրելուց հետո ԱՄՆ-ն անմիջապես կսկսի ինչ-որ օգնություն ցուցաբերել Հայաստանին:

Ավելին. ռազմական ոլորտի զարգացմանն օգնելը կարող է արտահայտվել, օրինակ, Հայաստանից մի խումբ սպաների ԱՄՆ հրավիրելով ու ՆԱՏՕ-ի չափանիշներով նրանց վերապատրաստմամբ, ԱՄՆ-ից Հայաստան խորհրդականներ, ռազմական ոլորտի մասնագետներ ուղարկելով, որոնք այստեղ կզբաղվեն մեր մի խումբ զինվորների, սպաների ուսուցմամբ, ինչպես նաեւ այլ եղանակներով, որոնք, վերջին հաշվով, որեւէ էական օգնություն չեն լինի Հայկական բանակին եւ կունենան ընդամենն օգնության երեւութականություն ստեղծելու, տպավորություն թողնելու նպատակ:

Հավանաբար, շատերը կհիշեն, թե Հայաստանի ռազմական ոլորտի զարգացմանն իբր նպատակաուղղված, այդ առումով երեւութականություն ստեղծելու ու հասարակությանը խաբելու ինչ քայլ կատարեց Նիկոլ հայադավն իր կողմից դեռ 44-օրյա պատերազմից առաջ պետական դավաճանության համալիր գործողությունների շարքում:

ԱՄՆ-ԻՑ ՈՉ ՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Այն ժամանակ Հայաստանը Ռուսաստանից գնեց միլիոնավոր դոլարների արժողության Су 30СМ կործանիչներ առանց զինամթերքների, համապատասխան հրթիռների, ինչի հետեւանքով նշված կործանիչները պատերազմի ընթացքում մետաղաջարդոնից շատ չտարբերվեցին, համենայն դեպս, դրանցից որեւէ մեկը պատերազմի ընթացքում թշնամու թիրախների վրա չի կրակել: Սրան գումարած նաեւ՝ բազմանպատակային Су 30СМ կործանիչներով մարտական առաջադրանքներ կատարելու համար համապատասխան պատրաստություն ունեցող օդաչուների բացակայությունը…

Բայց այն ժամանակ գոնե կործանիչները բերվեցին Հայաստան, իսկ հիմա ինչպե՞ս է արտահայտվելու Վաշինգտոնի օգնությունը Հայաստանի ռազմական ոլորտին, եւ այն թույլ տալո՞ւ է հակակշռել Ադրբեջանի ԶՈւ ունեցած հնարավորությունները: Իհարկե՝ ոչ:

Կանոնադրությունում նշված համագործակցության ձեւաչափը ենթադրում է նաեւ Վաշինգտոնի օգնությունը Հայաստանի տնտեսական ոլորտի զարգացման համար, սակայն դա չի նշանակում այստեղ արդյունաբերական ձեռնարկությունների հիմնում, աշխատատեղերի ստեղծում, այդ նպատակով ներդրումների կատարում, Հայաստանին արտադրական առաջավոր տեխնոլոգիաների տրամադրում: Տնտեսական ոլորտի զարգացման համար օգնությունը շատ լայն, ընդհանրական հասկացություն է, որպես այդպիսին շատ բան կարելի է ներկայացնել, նաեւ այնպիսիք, որոնք որեւէ էական կամ նույնիսկ շոշափելի օգնություն չեն լինի Հայաստանի համար:

Շատ, շա՜տ ուշադիր կարդացեք Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի այս հայտարարությունը՝ Արեւմուտքը թքած ունի Հայաստանի ապագայի վրա:

Զատուլինն վերջերս «Газеты.Ru»-ի հետ զրույցում հավաստել է՝ Հայաստանի ղեկավարությունը «համառորեն չի ցանկանում ընդունել այն փաստը, որ արեւմտյան երկրները խորապես թքած ունեն Հայաստանի ապագայի վրա եւ նրանք կատարվողի մեջ բացառապես սեփական շահն են փնտրելու, որը կարող է եւ չհամընկնել Երեւանի շահի հետ»:

Պետդումայի պատգամավորի համոզմամբ, Հայաստանում ԱՄՆ-ից ոչ մի գործողություն եւ աջակցություն չի սպասվի: Տվյալ դեպքում Փաշինյանի ներկայիս կառավարությունը փորձում է բնակչությանը նախապատրաստել դեպի Արեւմուտք այն շրջադարձին, որն ամեն տարի ավելի ակնհայտ կլինի:

Զատուլինը եզրակացրել է, որ դեռեւս չկա այն լուծումը, որը կօգնի «փոխարինել Ռուսաստանին Հայաստանի կյանքում», եւ նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, «դա հասկանում է»։ Նույնակարծիք եմ՝ այո, հասկանում է, եւ հավելեմ՝ հասկանալով էլ տանում է դեպի կործանում:

Կոնստանտին Զատուլինի ներկայացրած այս աքսիոմատիկ ճշմարտությունները չգիտակցելու եւ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում սխալ ընտրություն կատարելու, իսկ գիտակցողներիս դեպքում, որպես մեր պարտականություն, Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի արդեն իսկ կատարած արեւմտյան ընտրությունը չչեղարկելու դեպքում մենք հատուցելու ենք մեր ու մեր զավակների կյանքերի ու մեր սուրբ հայրենիքի կորստի գնով:

Ո՞վ է իրավունք տվել հայերիս եւ Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավին եւ իր ոհմակին առանց մեր կամքը հարցնելու՝ առանց հանրաքվեի, Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Արեւմուտք, դեպի ԱՄՆ փոխել, ինչը նշանակում է յուրաքանչյուրիս եւ Հայաստանի համար աներկբայորեն ճակատագրական նշանակություն ունեցող որոշման կայացում:

Ինքս Նիկոլ հայադավին այդ իրավունքը չեմ տվել, դուք նույնպես չեք տվել, քանի որ որոշիչ, ճակատագրական նշանակություն ունեցող տվյալ խնդրի կապակցությամբ հանրաքվե չի կազմակերպվել ու չի անցկացվել, նույնիսկ դրա մտադրությունը չի հայտնվել: Հետեւաբար պետք է ոտքի ելնել եւ օգտվելով ինքնապաշտպանության սրբազան իրավունքից, իշխանության ուզուրպատորներին ցույց տալ իրենց արժանի տեղը, ուղարկել նրանց այնտեղ, որտեղ պետք է վաղուց ուղարկած լինեինք: Եվ արդեն իսկ ուղարկած կլինեինք, եթե Հայաստանում ընդդիմությունն իսկապես ընդդիմություն լիներ ու համապատասխաներ այն ակնկալություններին, որոնք իրենից ուներ հասարակության ընդդիմադիր հատվածը:

Չասեք՝ «ժողովուրդը չի հավաքվում», չհամարձակվե՛ք կեղծել: ժողովուրդը 2024թ. մայիսի 9-ին հավաքվել էր Հանրապետության հրապարակում, շուրջ 100 000 հոգի, իսկ ի՞նչ արվեց այդ օրը ու դրանից հետո… Երեւանում հասարակության ընդդիմադիր հատվածի համարժեք հավաքի մեկ-երկու ամսաթիվ էլ կարող եմ հիշեցնել, բայց հուսամ, որ հնարավոր ընդդիմախոսներիս հիշողությունը չի դավաճանել իրենց:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ, հուսով եմ, ժողովուրդը կդիմի իր իշխանությունն իրականացնելու ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ձեւին:

ՌԴ-Ն ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՄ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼԸ

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության հասցնելու պատրաստակամության մասին Նիկոլն առաջին անգամ հայտարարել էր դեռ 2024-ի ամռանը՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորական ուղերձում։ Արդեն 2025թ. հունվարին «Ազգային ժողով» կոչվածը հավանություն տվեց Եվրամիությանը երկրի անդամակցության նախաձեռնության մասին օրենքի նախագծին։

Ընդ որում, նիկոլենք շտապեցին վերապահում անել, թե ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումը չի նշանակում, որ երկիրը ցանկանում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ինչը, սակայն, խաբեություն է, որպեսզի հասարակությունը չանհանգստանա, չտագնապի, չընդվզի՝ զգալով իր գլխին կախված լրջագույն, նույնիսկ գոյաբանական նշանակություն ունեցող վտանգը:

Նկատի ունենք ԵՄ-ին անդամակցության եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՌԴ-ից մատակարարվող գազի սակագների, ցորենի ալյուրի, ՀԱԷԿ-ի ուրանի գների միանգամայն սպասելի կտրուկ եւ էական բարձրացումը, հնարավոր է նաեւ՝ ՌԴ-ում արտագնա աշխատանքով զբաղվողների նկատմամբ վերաբերմունքի, առավել եւս այնտեղ անօրինականորեն գտնվողների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կրճատումը եւ այլն):

Ընդգծենք, որ ԵՄ-ին անդամակցությունն ուղղակի կբացառի ԵԱՏՄ կազմում Հայաստանի մնալը, Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ ընդգծված թշնամական քաղաքականություն վարող Եվրամիությունն ինքը դա չի հանդուրժի: ՌԴ-ն նույնպես չի հանդուրժի ԵԱՏՄ անդամ Հայաստանի Եվրամիության անդամ լինելը, իր նկատմամբ ԵՄ քաղաքականությանը, բանաձեւերի ընդունմանը եւ կատարմանը Հայաստանի մասնակցությունը, եւ այս ամենին գումարած նաեւ արժեհամակարգային, մաքսային, հարկային, տնտեսական եւ այլ ոլորտներում ԵՄ ու ԵԱՏՄ օրենսդրությունների միջեւ եղած էական տարբերությունները եւ նույնիսկ հակասությունները: Հետեւաբար, կամ-կամ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ…

Շարունակելի

Սկիզբը՝ այստեղ:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=303856&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը