«Փերինչեք-2»-ը Ցյուրիխում. ո՞ւր է նայում հայ համայնքը եւ ինչպես կվարվի շվեցարական դատարանը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

«Մենք պետք է մեր ճշմարտություններին վերադառնանք: Էն, ինչ-որ համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությո՞ւն է, թե՝ չէ: Մեր ինքնության ամենակարեւոր մասն է. մենք ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք: Պետք է հասկանանք. լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել: Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկանանք: Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվել: Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Այստեղ են հարցերը», - մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, անուղղակիորեն կասկածի տակ դնելով առնվազն Հայոց ցեղասպանության քաղաքական եւ քաղաքակրթական բաղադրիչը:

Դեռ թողնենք մի կողմ, որ 1939 թվին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին՝ այն պարզ ճշմարտության պատճառով, որ այդ թվին «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ։ Պարզապես, հայտնի լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել այդ բառը, այն գործածության մեջ է դրվել 1944 թվից: Բայց սա չէ ուշագրավն, այլ այն, թե ո՞ւր էին նայում Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, երբ նման հայտարարություն էր հնչում Նիկոլ Փաշինյանի կողմից: Չէ որ եթե ոչ բոլորն, ապա մեծ մասը ցեղասպանությունից մազապուրծ եղածների ժառանգներն են, ինչո՞ւ տեղում պատասխան չտվեցին ու փոխարենը՝ բերանները ջուր առած՝ նստել էին։ Մի՞թե սա իրենց չհիշեցրեց ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցածը. Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամ Դողու Փերինչեքը հենց Շվեյցարիայում 2005թ.-ին կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության իրողությունը: Շվեյցարական դատարանը թուրք ազգայնական գործչի այս հայտարարությունը ռասայական խտրականության էր որակել եւ 2008թ.-ին նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Թե ինչ եղավ ՄԻԵԴ-ում շուրջ մեկ տասնամյակից ավել տեւած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունը, հայտնի աղմկոտ պատմություն է, բայց այսօր ուշագրավ կլիներ տեսնել այն ժամանակ հայկական շահերը ներկայացնող միջազգային հայտնի փաստաբան, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի անդամ Ամալ Քլունիի դեմքի արտահայտությունը, երբ նա իմանար, որ նույն պատմությունը կրկնվում է 20 տարի անց՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրածի շուրթերով:

Շվեցարիայի հայ համայնքը սա կհանդուրժի՞, արդյոք կդիմե՞ն շվեցարական դատարան՝ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ այդ դեպքում՝ շվեցարական դատարանը չնկատելո՞ւ կտա՝ երկակի եվրոստանդարտների շրջանակում, թե՞ վաղը Փաշինյան Նիկոլի նկատմամբ կհարուցվի միջազգային հետախուզում ու առնվազն դավոսներում ու ցյուրիխներում վերջինիս առաջ դռները կփակվեն մեկընդմիշտ, ցույց կտա ժամանակը: Գուցե Պապ թագավոր այդպես էլ չդարձած Նիկոլը դառնա «Փերինչեք-2», որը 20 տարի անց կդառնա Թուրքիայի ժխտողական դիրքորոշման հաստատման առհավատչյան՝ այն էլ ոչ բարով հայի բերանով: Իսկ մեզ մնում է հիշեցնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքերը Ծիծեռնակաբերդում. «Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=303810&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը