«ՍԱ ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՄԱՐՏՆ ԷՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Սպորտ

Հունվարի 17-ին, Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում կայացել է «IBA -ի չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն։ Մեր երկրի ներկայացուցիչներից, Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, ծնունդով Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ 6 ռաունդ տևած պայքարում գերազանցել է նիգերացի Օսթին Նամդիին։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել է ու զրուցել ՆԱՐԵԿԻ հետ։

- Շնորհավորում ենք, Նարեկ, պրոֆեսիոնալ ռինգում նորամուտի, փայլուն հաղթանակի, ինչպես նաև վերջերս Աբովյանում նոր մարզադպրոց բացելու կապակցությամբ։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 92 կգ քաշային կարգում։ Մրցակիցս արժանի հակառակորդ էր, շատ փորձառու էր, որովհետև մենամարտի ժամանակ զգում էի նրա ուժգին հարվածները։ Ասեմ, որ սա իմ առաջին 6 ռաունդանոց մենամարտն էր, պրոֆեսիոնալ ռինգում առաջին անգամ էի հանդես գալիս, ստացվեց, մրցակիցս ավելի շատ ռաունդանոց մենամարտեր է անցկացրել։ Ես շնորհակալ եմ իմ հայ ազգից, երկրպագուներից, որ այսպիսի դրական էներգիա են փոխանցում հենց տրիբունայից, ինձ շատ մեծ ուժ էին տալիս, որ մենամարտը ավելի լավ անցկացնեմ։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։ Նշեմ, որ տարեվերջին, դեկտեմբերի 1-ին, իմ ծննդավայր Աբովյան քաղաքում, իմ լավ ընկեր, բռնցքամարտիկ Ջանիկ Սահակյանի հետ միասին բացեցինք նոր  մարզադպրոց։ Ես ու Ջանիկն ենք մարզիչները, տարբեր տարիքային խմբերի հետ ենք անցկացնում պարապմունքները, սաներ ունենք նաև Ակունք գյուղում։ Մեր հիմնական նպատակն է ֆիզիկապես առողջ սերունդ ունենալը, կտրվեն հեռախոսային վնսակար խաղերից ու զբաղվեն սպորտով։

Իսկ ահա Նարեկի անձնական մարզիչը ԱՐՇԱԼՈՒՅՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, մեզ հետ հանդիպման ժամանակ այսպես բնութագրեց իր սանին. - «Նարեկը շատ աշխատասեր, նպատակասլաց մարզիկ է, ես շատ գոհ եմ նրանից։ Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ հանդես գալով պրոֆեսիոնալ ռինգում նա գեղեցիկ հաղթանակ տոնեց ։Հաղթանակը տքնաջան պարապմունքների արդյունքն է»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում