Հենց այդտեղից հասկացվում է՝ ընդդիմադիր դաշտի գլխավոր ուժը ՀՀԿ-ն է»․ Արա Սահակյան

Ներքաղաքական

«Նկատելի է, որ այս գումարման ԱԺ-ի ժամկետը սպառվելուն համընթաց սաստկանում են խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հարվածները և′ «ներսից», և′ «դրսից»։ «Ներսից»՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող լայն շրջանակներից և «դրսից»՝ ավանդաբար գործող իշխանության կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ խորհրդարանի փոխնախագահ (1992-1998թթ․), արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը։ Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատեք ընդդիմության քայլերը, քանի որ իշխանությունն արդեն, կարելի է ասել, սկսել է 2026-ին ընդառաջ այսպես ասած քարոզարշավը։ Մեր զրուցակիցն այս առիթով ասաց՝ նախ պետք է հասկանալ՝ խորհրդարանական ընտրությունները լինելու են իրենց ժամկետում, թե՝ արտահերթ․ «Գուշակելը շատ դժվար է, չնայած տեսնում եմ, որ կարծիքներ կան՝ կլինի, չի լինի․ դա միայն մեկ մարդ գիտի` վարչապետն է։ Իսկ նա կարող է ցանկացած ժամանակ գնահատել և նշանակել արտահերթ ընտրություններ էլի այդ հայտնի ծիծաղելի ընթացակարգով՝ հրաժարական, վարչապետ չընտրել և այլն։ Ուրեմն ընդդիմությունը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի»։ Արա Սահակյանի համար ընդդիմության հանդեպ գործող իշխանության քայլերը հասկանալի են, բայց ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում այդ՝ լայն ըմբռնված կամ մեկնաբանված ընդդիմության մեջ․ «Ըստ սահմանման՝ կա մի լուռ համաձայնություն, որ ընդդիմություն ասելով նախևառաջ նկատի ունենք խորհրդարանական ընդդիմությունը։ Խորհրդարանական ընդդիմության հիմքը ՀՀԿ-ն է և Դաշնակցությունը, հետո նրանց միացել են առանձին անձինք։ Վերջին շրջանում երիտասարդներով համալրված խմբակներ են ասպարեզ եկել՝ հիմնականում ժամանակակից լրատվական դաշտից։ Արդեն դեմքեր են հայտնվել։ Ինչպես ասում են՝ այստեղ է շան գլուխը թաղված։ Բոլորը փորձում են կայանալ, հաստատվել գլխավոր ախոյանին՝ ՀՀԿ-ին հարվածելու ճանապարհով։ Հենց այդտեղից հասկացվում է, որ գլխավոր ուժը ՀՀԿ-ն է։ Եթե նա ուժ չլիներ, նրան չէին հարվածի։ Որոշ առումով այդ փոքրիկ խմբակների ոգևորությունը մեծ է, իսկ պատասխանատվությունը՝ փոքր, հասարակության՝ նրանցից պահանջը ևս փոքր է։ Եվ դա նրանք ի չար գործադրելով՝ երբեմն վնաս են բերում ընդհանուր ընդդիմությանը»։ Արա Սահակյանը, ՀՀԿ-ին համարելով հայաստանակենտրոն, հայաստանածնունդ ամենահին, արմատակալած և հաստատուն կառույցը, նշեց․ «Միայն, եթե թվարկենք 35 տարիների ընթացքում այս կուսակցության առաջնորդների անունները և խորհրդային այլախոհներին, որոնք մինչ օրս ՀՀԿ-ում որոշիչ դիրքերում են, դա ցույց է տալիս այն, որ մեր պետության բոլոր հաջողությունները կապված են ՀՀԿ-ի հետ։ Հանրապետական կուսակցությունը մեր Հանրապետության բոլոր հաղթանակների ու նվաճումների կա՛մ գործուն մասնակիցն է եղել, կա՛մ ճարտարապետը։ Այսօր էլ ջանադիր կերպով մարդիկ պայքարում են։ Տեսնում ենք՝ իրենք աշխատում են․ մշտական քաղաքական աշխատանք կա, հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին պատասխաններ են մշտապես տրվում։ Ցանկացած մեկը, եթե որևէ շարժում է կազմակերպում՝ երթ, պիկետ դատարանների առաջ կամ կառավարական կառույցների դռների մոտ, թե պարզապես ուղղակի հանրահավաք են անում, նրանք բարեխղճորեն գալիս են, և իրենց ներկայությամբ ցույց տալիս՝ եթե կարող եք ինչ-որ բան անել, դուք արեք, մենք ձեզ կօգնենք։ ՀՀԿ-ի մեջ այդ բարոյական որոշումը կա, և ես հասկանում եմ, որ դա նրանց առաջնորդից է գալիս։ Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ բարոյական կայուն սկզբունքների հետեւող գործիչ է»։

 

Հոդվածը` https://www.aravot.am/2025/01/25/1466788/

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում