«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յուրաքանչյուր օրը մեզ համար մեծ ցավ է․ Ինչ է պատմում Բաքվի դատարանում դատվող արցախցի Էրիկը․ Բացառիկ զրույցը գերեւավարվածի կնոջ հետ

Հանդիպում

Շինծու քրեական գործով Բաքում շարունակվում 15 հայերի նկատմամբ դատավարությունը,  ըստ ադրբեջանական կողմի, 2 հազար 548 դրվագով։ 15 հայերից մեկը արցախցի Էրիկ Ղազարյանն է, ով  մինչ 2023 թվականի սեպտեմբերը՝ մինչ Արցախից հայերի բռնի տեղահանումն, ընտանիքի հետ բնակվում էր Մարդակերտի շրջանի Հաթերք գյուղում։

Որտե՞ղ եւ ինչպե՞ս է գերեւավարել Էրիկը, ինչո՞վ է հետաքրքրվում ամեն չորեքշաբթի Էրիկը Բաքվի բերդից, ինչի միջով են անցնում, ինչպես է բանտախուցը կիսում օկուպացված Արցախի նախկին ԱԳՆ  նախարար Դավիթ Բաբայանի հետ, այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Էրիկի տիկնոջ՝ Ալլա Էմիրյանի հետ, ով նախ վերապրեց ամուսնու գերեւվարման օրը․

-Ստեփանակերտի ու շրջական քաղաքների ռմբակոծությունից առաջ ամուսինս զանգահարեց, զրուցեցինք, դա մեր վերջին անավարտ խոսակցությունն էր։ Մայրիկիս, 11 ամսական աղջկաս հետ նստեցինք գյուղում հանդիպած առաջին մեքենան և ճանապարհին փոխելով ևս 2 մեքենա՝ հազիվ հասանք Ասկերանի օդանավակայան։ Հետո մեզ տեղափոխեցին Ստեփանակերտի հյուրանոց։ Մայրաքաղաքում կային բարի մարդիկ, ովքեր իրենց վերջին կտոր հացը կիսեցին մեզ հետ։ Ես ամենուր փնտրում էի այն մարդկանց ընտանիքները, որոնք ամուսնուս հետ են եղել։ Ուզում էի իմանալ՝ նրանցից գոնե մեկը կապի դուրս եկե՞լ է։ Գտա մի կնոջ, ում ամուսինը զանգահարել ու ասել էր՝ 6 հոգի ողջ են։ Իսկ ավելի ուշ իմացա, որ նա վերադարձած ամուսնու հետ տեղափոխվել է Հայաստան։ Սեպտեմբերի 29-ին էլ ամուսնուցս լուր չստացա։ Հասանք Գորիս, հետո տեղափոխվեցինք Սիսիան, որտեղ ապրում ենք մինչ օրս։ Մենք մի իրավիճակում էինք, երբ ապագան անորոշ էր, և վախ ու անհանգստություն կար։ Մեկ ամիս հետո իմացա ամուսնուս գտնվելու տեղը՝ նրան գերեվարել էին: Ուրախացա, որ ողջ է, բայց անհանգստանում էի, որ նա գտնվում է թշնամու ձեռքում։ Դրան հաջորդեց ամուսնուս զանգը։ Սկզբում զանգում էր ամիսը մեկ, իսկ հետո շաբաթը մեկ, հիմա ամեն չորեքշաբթի  հեռախոսային կապ է հաստատվում Էրիկի հետ։ Էրիկի ձայնը միշտ ուրախ է հնչում, և երբեմն ինձ  թվում է, որ այդ ձայնում վստահություն է լսում, որ նա անպայման տուն կվերադառնա, չնայած ինքս առհասարակ լավատես չեմ։ Թեև Էրիկի փաստաբանը միջնորդեց դատարանին խափանման միջոցը փոխել տնային կալանքով, ես չեմ հավատում Ադրբեջանի դատական համակարգի արդարությանը, բայց դեռևս հրաշքի հույս ունեմ։ Միգուցե ի վերջո արդարությունը հաղթի, և Էրիկն ու մնացած բոլորը ազատ արձակվեն։ Երազում եմ այն օրվա մասին, երբ նա վերադառնա իր փոքրիկ դստեր մոտ, իր ընտանիքին։ 

Գերեւավարված Էրիկի կինը արցունքն աչքերին շարունակում է․

-Սպասումի յուրաքանչյուր օրը մեզ համար մեծ ցավ է։ Մենք լսում ենք բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի պատմություններ, և դա ճնշող է: Էրիկն իր մասին ոչինչ չի պատմում, միշտ հարցնում է դստեր մասին, ափսոսում է, որ չի կարող տեսնել, թե ինչպես է դուստրը՝ Միլենան մեծանանում, որ նա մեզ հետ չէ։ Էրիկը հիշում է մեր բոլորի ծննդյան օրերը և միշտ զանգահարում է նախապես շնորհավորելու։ Նա անգամ Ամանորին է զանգել։ Փորձում եմ նրան քաջալերել, հիշեցնել, որ տանը սպասում են։ Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա, որպեսզի մոռանանք ամեն ինչ ու նորից սկսենք։ Երբ հարցնում ենք, թե իրեն այնտեղ ինչպես են վերաբերում, միշտ լավ բաներ է պատմում, բայց դե հասկանում ենք, որ նա չի էլ կարող ասել այն ինչի հետ իրականում առերեսվում են թշնամու բանտում։ Ուշադիր հետևում եմ «դատավարության» ընթացքին, Էրիկն արտաքնապես գրեթե չի փոխվել, միայն մի փոքր նիհարել է։ Էրիկը Բաքվի մեկուսարանում գտնվում է Դավիթ Բաբայանի հետ։

Լուսանկարում Էրիկ Ղազարյանը աջից 3-րդն է

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան