Պաշտոնական. Գեորգի Հարությունյանը տեղափոխեց հունգարական ակումբ
Սպորտ
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը կարիերան կշարունակի «Պուշկաշ Ակադեմիայում», հայտնում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։
«Պուշկաշ Ակադեմիան» Հունգարիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է։ Սլովակ մասնագետ Ժոլտ Հորնյակի գլխավորած թիմը 17 խաղում 35 միավոր է վաստակել։
https://iravunk.com/sim/?p=303767&l=am/