«Հրապարակ». Ինտրիգներ և նոր թեկնածու. ԱՎինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արմեն Փամբուխչյանին Երեւանի ավագանու ցուցակում ընդգրկելով, ապա քաղաքապետի առաջին տեղակալի կարգավիճակ շնորհելով Նիկոլ Փաշինյանը նրան դիտարկում էր որպես պահուստային թեկնածու` այլընտրանք Տիգրան Ավինյանին, որպեսզի պատեհ պահին Երեւանի քաղաքապետի իր նախընտրելի թեկնածուն ունենա ՔՊ-ն, եւ չկրկնվի Հայկ Մարությանի ժամանակ կատարվածը, երբ ավագանու կազմում չկար գեթ մեկը, ումով կփոխարինեին Հայկոյին: Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ Փամբուխչյանի թեման այլեւս փակված է․ նրա հոր վարկերի հետ կապված սկանդալային պատմությունից հետո համարում են, որ նա այնքան է վարկաբեկված, որ չի կարելի քաղաքապետ նշանակել: Անգամ եթե համարեն, որ Փամբուխչյանը գործից «գլուխ կհանի»:

Եվ, առհասարակ, Նիկոլ Փաշինյանը բավականին հիասթափված է Փամբից, ինչպես նրան թիմում են անվանում, որովհետեւ ինքնուրույն միավոր չեղավ, չդարձավ Ավինյանին վերահսկող աչք, այլ «մտավ»  նրա «տակ»։ Հիշեցնենք․ ամիսներ առաջ մամուլը բացահայտեց, որ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, Ամերիաբանկից ստացել է 1,5 մլրդ դրամի վարկ եւ 40 հեկտար հող է գնել` արտոնյալ պայմաններով։

Նշված վարկը տարեց թոշակառուին տրամադրվել է այն պատճառով, որ բեռնափոխադրմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը բանկում հանդես է եկել որպես երաշխավոր։

Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ Փաշինյանը հրաժարվել է Ավինյանից ազատվելու մտքից: Նրան փոխարինողի նոր անուն է շրջանառվում, ի դեմս ավագանու անդամ Վլադիմիր Կիրակոսյանի։ Սակայն Փաշինյանը «Ավինյան սիրուն չի» օպերացիան, ամենայն հավանականությամբ, կիրականացնի ընտրություններից անմիջապես առաջ՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում