«Փաստ». Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած համատարած դժգոհություններին ընդառաջ կառավարությունը մի փոքր «հետքայլ» արեց համընդհանուր հայտարարագրման համակարգում՝ սահմանելով մինչև 300 հազար դրամի շեմ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտների մասով, այդուամենայնիվ, մարդկանց դժգոհությունը չի նվազում:

Ճիշտ է, իշխանությունները փորձում են այդ դժգոհությունները տեղավորել այն ենթատեքստում, թե մարդիկ թաքցնելու բան ունեն, իրականում ոչ պակաս կարևոր հանգամանք է տեխնիկական բարդությունը, որը երկրորդ պլան է մղվում: Բանն այն է, որ մարդիկ պիտի ստանան ID քարտ, և անհասկանալի է, թե ինչի համար է դա, եթե նախ՝ ID քարտերն այլևս «չիպով» չեն, երկրորդ՝ եթե մարդն ունի անձնագիր և հանրային ծառայողի համարանիշ (սոցքարտ): Հաջորդը՝ ստացվում է՝ եթե մարդն ունի հեռախոս, որը «սիմ քարտի» տեղ չունի, պետք է նոր հեռախոս գնի՞: Երրորդ՝ ստացվում է՝ հազիվ ծայրը ծայրին հասցնող մարդիկ հավել յալ ծախսեր պիտի անեն՝ 3300 դրամ (միջնորդավճարով) անիմաստ ID քարտի համար և տարեկան 3000 դրամ էլ՝ էլեկտրոնային ստորագրության համար:

Երեկ ՊԵԿ-ը հայտարարել է, որ պատրաստակամ է աջակցել հարկ վճարողներին և իրենց աշխատակիցներին՝ եկամուտների տարեկան հայտարարագրման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Եթե կազմակերպությունն ունի 50 և ավելի աշխատողներ, ապա ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները կարող են այցելել տվյալ կազմակերպություն և իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ:

Այսինքն, եթե պետությունն ինքն ընդունում է, որ համակարգն այնքան խրթին է, որ իրազեկման անհրաժեշտություն կա, ի՞նչ են անելու 2026 թվականին, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունենան բոլորը՝ հեռավոր մի գյուղի հովվից սկսյալ մինչև թոշակառու և տնային տնտեսուհի: Արդյունքում, շատ մասնագետներ կարծում են, որ եթե անցած տարի հայտարարագիր է ներկայացրել հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցողների մոտ կեսը, ապա այս տարի տոկոսային ցուցանիշն անհամեմատ ցածր կարող է լինել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=303746&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ