«Փաստ». Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության գլխավոր մասնաշենքի առաջ առևտրով զբաղվողների՝ նախօրեի բողոքի հախուռն դրսևորումը միանգամայն սպասելի էր՝ հաշվի առնելով Փաշինյանի իշխանության որդեգրած «հարկային տեռորի ու համատարած թանկացումների» քաղաքականությունն ու հասարակության շատ լայն շերտերում դրա հարուցած դժգոհությունը: Նման դեպքերում կիրառում են նաև «խուլ դժգոհություն» բառակապակցությունը, բայց այն արդեն «խուլ» չէ, քանի որ մեկնարկած օրացուցային տարվա այս կարճ ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր նման դրսևորումն էր:

Բայց հատկանշական է, որ հարկային բեռի անհարկի ավելացման դեմ բողոքող բազմության մեջ գտնվեցին լրագրողների վրա բղավող կերպարներ, որ, ի լրումն ամենի, բացականչում էին, թե՝ «մի՛ քաղաքականացրեք, ես վստահո՜ւմ եմ մեր վարչապետին, նա պարզապես նրբություննե՜րը չգիտի...»: Այնպիսի տպավորություն է (և դրա մասին խոսել ենք ոչ մեկ անգամ), որ մեր հասարակության մի ստվար զանգված, երբեմն նաև առանձին գործիչներ սարսափում են «քաղաքականություն» բառից ու դրա հոլովումներից: Թե բա՝ «մի քաղաքականացրեք»:

Մարդիկ բազմությամբ եկել են կառավարության շենքի առաջ ու բողոք են արտահայտում: Դա արդեն իսկ քաղաքական հարց է: Բացեք ցանկացած քաղաքագիտական գրականություն ու կարդացեք: Չեն կարող իշխանության, կառավարության ընդունած օրենքները, որոշումները, որոնք շոշափում են հասարակության տարբեր շերտերի ուղղակի շահերը, ինչպես և նույն հասարակության ուղղակի կամ անուղղակի արձագանքներն այդ ամենին քաղաքական ու քաղաքականացված չլինել: Դա ինքնին քաղաքականություն է:

Մյուս հատկանշական պահն այն է, որ, ցավոք, «քաղաքականությամբ չզբաղվողների» մի մասը ձայն չհանեց, երբ Փաշինյանի իշխանությունը երկիրը տարավ պատերազմական աղետի, երբ հանձնեց Արցախը, երբ հանձնեց Կիրանցի ու Ոսկեպարի հողերը...

Բայց երբ բանը հասավ անմիջապես գրպանին հարվածելուն, նրանք վերջապես տեղից մի փոքր շարժվեցին: Փաստորեն, ժողովրդի գրպանի և այդ գրպանը մտնող ձեռքի մասին Փաշինյանի դարակազմիկ «փլիսոփայությունն» ամենևին համոզիչ չի ընկալվել նույնիսկ նրան երկու անգամ ընտրած անձանց կողմից: Մարդկանց մեծ մասը հանգում է այն համոզման, որ այդ ձեռքն ամենևին էլ իրենցը չէ, այլ փաշինյանական իշխանությունն ընդամենը ուզում է սողոսկել ժողովրդի գրպանը: Բողոքող առևտրական կանանցից մեկը միանգամայն լակոնիկ, հյութեղ ու դիպուկ բնորոշեց իրավիճակը. «Ժողովրդին սարքել են գազար, որտեղ հասնում՝ «ծյոռկում» են»:

Գրպանը, ըստ այնմ, որպես քաղաքական կատեգորիա, գալիս է առաջին պլան՝ անկախ այն բանից, թե դա ում որքանով է դուր գալիս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=303742&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ