Ի՞նչ ռազմավարություն է հետապնդում Միացյալ Նահանգները Հայաստանում. Հայկ Այվազյան

Ներքաղաքական

Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումն ուներ նաեւ տնտեսական բաղադրիչ: Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են ներդրումների պաշտպանության համաձայնագիր, որի նպատակը հայ-ամերիկյան տնտեսական կապի խորացումն է, Հայաստանում ամերիկյան ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձեւավորումը: «Իրավունք»-ը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ հետաքրքրվել է, թե ինչ նշանակություն ունի սա Հայաստանի համար եւ ի՞նչ փուլում է գտնվում:


— Հայ-ամերիկյան պայմանագիրը, ինչպես գիտենք, այժմ գտնվում է այն փուլում, երբ արդեն ստորագրել են այդ փաստաթուղթը եւ հիմա պետք է անցնեն, երեւի թե, դրա կյանքի կոչմանը: Այսինքն՝ այդ ամեն մի կետը նշված արդեն պետք է դառնա առանձին՝ գուցե նաեւ այլ պայմանագրեր, ինչ-որ նախագծեր, ներդրումներ, եւ դրանք պետք է արվեն, բայց պետք է հասկանալ նաեւ այդ ամենի տրամաբանությունը: Այսինքն, եթե այդ ամենի անունը դրվում է ռազմավարական, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ ռազմավարություն է հետապնդում Միացյալ Նահանգները` դա ստորագրելով: Իրենց պետության փաստաթղթերով հիմնական եւ գլխավոր ռազմավարությունը ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելն է: Սա նշանակում է, որ իր բոլոր քայլերը պայմանավորված են լինում նախանշված, ենթադրենք, 5 տարի հետո այդ նպատակին հասնելուն:
Իհարկե իրենք զոհ պետություններին չեն ասում, որ դրա համար են անում: Հետեւապես, փաստաթղթում վատ բան գրված չէ՝ որպես այդպիսին: Չնայած նրան, որ բոլորն էլ գիտեն, որ իրենց նպատակի համար են անում: Հատկապես Ուկրաինայի դեպքից հետո արդեն չիմանալ, որ դրա համար են անում՝ արդեն իսկ ծիծաղելի է: Բայց իրենք ի՞նչ են անում դրանով: Դրանով իրենք ներխուժում են պետական համակարգ, վերահսկողության տակ են վերցնում պետական ինստիտուտները: Այսինքն, պետությանը ամբողջովին դնում են արտաքին կառավարման ներքո: Դա էլ նրա համար, որպեսզի եթե վաղը կարիք լինի, որպեսզի հրահանգով պետական համակարգը ծառայի իրենց շահերին՝ ինչ-որ կոնկրետ քայլեր անի, ենթադրենք տվյալ դեպքում Ռուսաստանի դեմ, պետությունը չկարողանա ասել՝ ոչ: Այնպիսի կախվածության մեջ են դնում, որ պետությունը չկարողանա դիմադրել, մանեւրելու եւ ոչ ասելու հնարավորություն չունենա: Եթե, օրինակ, էներգետիկ ոլորտում իրենք հասնեն իրենց նպատակին եւ այսօր ատոմակայանը փակվի՝ վստահ եմ, որ նորը չի կառուցվելու, որովհետեւ եթե Միացյալ Նահանգները մի որեւէ բան խոսք են տալիս, ապա իմացեք, որ հակառակն են անելու:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում