«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՊԱՐՏՔՆ Է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ». ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՆՈՐԱԿՈՉԻԿ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասարակություն

Հանրապետությունում շարունակվում է ձմեռային զորակոչը։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը Արթիկի զինկոմիսարիատի բակում էր, այստեղ կրկին մարդաշատ էր։ Արթիկ համայնքից նորակոչիկների նոր խումբն էր մեկնում Հայոց բանակ ծառայության։ Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա էին Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ, ընկերներ։ Տերունական աղոթքից և քահանայից օրհնություն ստանալուց հետո, Վարդան Մակեյանը նորակոչիկներին մաղթեց ամուր կամք, փորձություններին դիմակայելու կարողություններ, իսկ ծնողներին համբերություն և տոկունություն։ Առաջին անգամ, մենք նկատեցինք նաև աղջիկ նորակոչիկի ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, նա բավականին համարձակ է, բազմաթիվ տղաների հետ, լինելով միակ իգական սեռի ներկայացուցիչը մեկնում էր ծառայության։

ՄԵՐԻՆ, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.

- «Իհարկե, սկզբում շատ բարդ էր, շատ դժվար, աղջիկ եմ, ծնողներս բնական է, դեմ էին, դժվար թե միանգամից համաձայնվեին, հետագայում, տեսնելով իմ պայքարը, հաստատակամությունը, համաձայնվեցին իմ այս որոշման հետ։ Ծառայելու եմ 6 ամիս, հետո էլ կգնամ սովորելու արդեն «Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական ինստիտուտում, այդպես ընտրում եմ զինվորականի ուղին։ Տեսնելով Հայկական բանակը, որոշեցի ես էլ գնալ ու ծառայել։ Հայրենիքի հանդեպ մեծ սերը ինձ բերեց այստեղ։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր հայի պարտքն է իր հայրենիքին ծառայելը։ Ամենադժվարը մայրիկիս համար էր, նրան հաջողություն մաղթելը, շատ դժվար էր, հուսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մեր երկրի էլ խաղաղություն»։

ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում