«Ինտերի» տրանսֆերային թիրախները
Սպորտ
Միլանի «Ինտերն» արդեն կազմում է ամառային տրանսֆերային պատուհանի համար հավանական նորեկների ցուցակը։
Ակումբը հետաքրքրված է Ա Սերիայում հանդես եկող երեք ֆուտբոլիստներով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Իտալական գրանդը հետաքրքրված է «Բոլոնիայի» կենտրոնական պաշտպաններ Ջոն Լուկումիով և Սեմ Բեկեմայով:
Բացի այդ, Իտալիայի չեմպիոնները հետաքրքրված են նաև «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասով, ով Ա Սերիայի այս մրցաշրջանում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
https://iravunk.com/sim/?p=303719&l=am/