Հայտնի է, թե ում հետ է Բաքվում կիսում բանտախուցը Լեւոն Մնացականյանը

Պատերազմն ավարտվեց, իսկ Լևոնից որևէ լուր ստանալ մեզ չհաջողվեց։ Հանդիպել եմ իր հետ եղած անձնակազմին, բայց որևէ մեկը հստակ ոչինչ չէր ասում։ Տեղ չի մնացել, որ չդիմեինք, սակայն, ապարդյուն։ Տեղափոխվեցինք Հայաստան ու այստեղ շարունակեցինք մեր որոնումները»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Բաքվում գերեվարված Լևոն Բալայանի կինը՝ Նաիրան։

Հետո Արցախի փրկարարները ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բոլոր ուղղություններում սկսել են որոնողական աշխատանքները, որի արդյունքում ողջ ու զոհված բազմաթիվ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են հայտնաբերվել։ Զոհվածների աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դիահերձարան, ավելի ուշ՝ Հայաստանի դատաբժշկական փորձաքննության կենտրոններ։ Սակայն, կնոջ խոսքով՝ Լևոնից ոչ մի տեղեկություն։

«Շատ անելանելի վիճակում էինք։ Իսկ հետո.... 2023 թվականի հոկտեմբերի 7-ին զանգ ենք ստացել Բաքվից, նախ խոսել է ադրբեջանցի զինվորականը, այնուհետև հեռախոսը փոխանցել ամուսնուս։ Լևոնն ասաց, որ գերության մեջ է»,- պատմել է կինը։

Նաիրայի խոսքով՝ 46-ամյա ամուսինը գերեվարվել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի ձախ կողմում գտնվող հեռահաղորդակցման աշտարակի (3 վիշկա) մոտակայքից։ Այնուհետև մյուս գերեվարված անձանց հետ նրան էլ տեղափոխել են Բաքու։

«Այդ օրվանից սկսվել են մեր տառապանքները, հույսերն ու սպասումները։ Անհամբերությամբ սպասել ենք դատավարությանը։ Ու մեծ հավատ ունեմ, որ բաց կթողնեն ու կմիանա իր ընտանիքի անդամներին»։

Կինը տեղյակ չէ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրել ամուսնուն, սակայն, հետևել է դատի ընթացքին։ Ասում է՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերում Լևոնի տեսքը գրեթե նույնն է, չի փոխվել, ինչը հավատ է ներշնչել, որ գոնե պահման պայմանները վատ չեն։

Նաիրան վստահ է, որ Բաքվի դատախազությունը ազատ կարձակի Լևոնին ու մյուս գերեվարված անձանց։

Լևոն Բալայանը միևնույն բանտախցում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի ու ևս մեկ աշխարազորայինի հետ։ Ընտանիքի հետ կապ են հաստատում յուրաքանչյուր շաբաթ՝ չորեքշաբթի օրերին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում