Հայտարարագիր լրացնելու համար քաղաքացին ստիպված կլինի իր գրպանից ծախսել 6500 դրամ (տեսանյութ)

Հասարակություն

Տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար յուրաքանչյուր քաղաքացի ստիպված կլինի իր գրպանից ծախսել մոտավորապես 6500 դրամ գումար։

 

Ահա, թե ինչ վճարումներ են հարկավոր սեփական հայտարարագիրը ներկայացնելու համար։ 

 

ID նույնականացման քարտ չունենալու դեպքում հարկավոր է այն ձեռք բերել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։ Նույնականացման քարտը 20-21 օրում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ։ 

 

1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար քաղաքացին պետք է վճարի 3,000-ից բացի 20,000 դրամ,

 

3 աշխատանքային օրում ստանալու համար՝ 3,000 դրամից բացի 10,000,

 

5 աշխատանքային օրում ստանալու համար՝ 3,000 բացի 5,000 դրամ, 

 

Հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն՝ եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես ձեզ համար ապահովելու նպատակով: 

 

Էլեկտրոնային ստորագրություն ունենալու և այն հեռախոսահամարին կցելու համար անհրաժեշտ է մոտենալ հեռախոսային որևէ օպերատորի գրասենյակ։ SIM քարտը նոր չլինելու պարագայում հարկավոր կլինի վճարել 500 դրամ։ 

 

Այնուհետև, էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնելու համար հարկավոր է վճարել 3000 դրամ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին։ 

 

Տարեկան հայտարարագիր չներկայացնելու դեպքում սահմանվում է տուգանք։

 

Առաջին անգամ լինելու է նախազգուշացում, որից հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում 5 հազար դրամ տուգանք է սահմանված, ևս 30 օր չներկայացնելու դեպքում՝ 10 հազար դրամ տուգանք։

 

Որոշակի անձանց համար վարչական պատասխանատվությունը բարձր է, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում 20 միլիոն դրամ և ավելի փոխառություն ստացած Հայաստանի քաղաքացիները. նրանց դեպքում տուգանքը 50 հազար դրամ է, կրկնվելու դեպքում՝ 100 հազար դրամ։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի