Յուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս նորանոր «անհայտներ». Ինչ է պարզվել 15 զինվորի ողջ-ողջ այրվելու փաստից 3 տարի անց

Հանդիպում

Ազատի զինվորական կացարանում 15 զինվորի ողջ-ողջ այրվելուց  անցել է 3 տարի,
բայց տուժողների հարազատները ունեն բազում չպարզաբանված
հարցեր, ի վերջո՞, ի՞նչն էր 15 զինծառայողի ողջ-ողջ այրվելու իրական
պատճառը եւ ո՞վ էր դրա մեղավորն ու պատասխանատուն հարցի պատասխանը փորձել ենք ստանալ  15 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի փաստաբան Գուրգեն Ներսիսյանից, ով նկատեց.

-Հունվարի 19-ին լրացավ այդ ահասարսուռ դեպքի երրորդ տարին, որի կապակցությամբ առիթն օգտագործելով իմ վշտակցությունն եմ հատնում բոլոր զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին:  Այս դեպքը ցնցող էր եւ իր բնույթով, եւ հետեւանքների
առումով, եւ հանգամանքների բացահայտվածության աստիճանով: Բայց այս գործով կամ մի կարեւոր հանգամանք, քրեական գործը ներկա պահին գտնվում է դատական քննության փուլում ու թեեւ դեպքի շուրջ քննարկումներն ու տարաբնույթ վարկածների մասին հայտարարությունները չեն դադարում, այդուհանդերձ այս պահին դատարանում քննության է առնվում այն վարկածը, որն առաջ է քաշում մեղադրանքի կողմը: Գործի դատական քննությունը նախաքննությունից տարբերվում է նրանով, որ այն ոչ թե ուղղված է դեպքի հանգամանքները պարզելուն, այլ մեղադրանքի կողմի ներկայացրած մեղադրանքների հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը ստուգելուն: Բայց այս
գործը բացառիկ է նաեւ նրանով, որ դատարանում գրեթե յուրաքանչյուր ապացույց հետազոտելիս ի հայտ են գալիս այնպիսի «անհայտներ» ու անպատասխան հարցեր, որոնք պարզաբանված չլինելու պարագայում առաջ գնալը ուղղակի դառնում է անհնարին: Ամեն դեպքում էլի պետք է կրկնեմ, որ անկախ ամեն ինչից, դատարանում քննվում է մեղադրանքի կողմի վարկածը, համաձայն որի վառարանը վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել կացարանում, կրակը արագ տարածվել է՝ զրկելով զինծառայողներին փրկվելու հնարավորությունից:
Այն, որ այս գործով իրականացվել է մեղմ ասած՝ ոչ բավարար նախաքննություն, անհերքելի է: Նախաքննության առաջնային նպատակը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ դեպքի հանգամանքները լիարժեք վեր հանելը. մեղավորների որոնումը գործընթաց է, որը սկսում է հանգամանքները լուսաբանվելուց հետո, մինչդեռ այս գործով անգամ
ամենախոշոր հակասություններն ու անտրամաբանական իրավիճակները բավարար չափով չեն հետազոտվել: Դա է պատճառը, որ գործի դատաքննությունը վեր է ածվել «նախաքննության», իսկ այսպիսի դեպքերում, փորձառու մասնագետները կհաստատեն, իրավիճակը միշտ ավելի է բարդանում եւ «անհայտները» ոչ թե սկսում են բացահայտվել, այլ բազմապատկվում են: Այդ գործով հենց այդ վիճակն է: Դա է նաեւ զոհված զինծառայողների ծնողների չդադարող վրդովմունքի պատճառը, որովհետեւ նրանք դատարանում անձամբ են ականատես լինում այն խառնաշփոթին, որի անունը «քրեական գործ» է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում