«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սահմանազատումը շարունակվելու է այն հատվածներում, որտեղ մեր ճանապարհը մի քանի անգամ մտնում-դուրս է գալիս Ադրբեջան. Քարտեզագիրը մանրամասներ է ներակայացնում

Հանդիպում

Որոշում է կայացվել, որ սահմանազատման հերթական աշխատանքները պետք է սկսեն հյուսիսային հատվածից, այնուհետեւ հարավային ուղղությամբ:

Նախորդ սահմանազատումը սկսվել էր Տավուշից, որովհետեւ այդտեղ կար հատուկ պատճառ, այդտեղ ճանապարհներն այնպես էին սարքված, որ մեր մայրուղին 4-5 անգամ հատում էր Ադրբեջանի սահմանը եւ Ադրբեջանի տարածքով անցնում: Անդրադառնալով սպասվելիք սահմանազատման գործընթացին աաել է քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը, ընդգծելով.

-Երբ 1990-ականներին պատերազմը սկսվեց, այդտեղով անցնող ճանապարհը դարձավ վտանգավոր, քանի որ գնդակոծում էին հայկական մեքենաները, Իջեւանից Նոյեմբերյան գնացող ճանապարհը փակվում էր: Հետեւաբար հայկական ուժերը որոշեցին այդտեղից որոշակի տարածք իրենց վերահսկողության տակ վերցնեն, որպեսզի այնտեղից գնդակոծող չլինի: Հիմա այդ հատվածները արդեն սահմանազատվել են եւ ճանապարհի երկայնքով փշալարեր են տեղադրվել: Հիմա սահմանազատումը շարունակվելու է այն հատվածներում, որտեղ մեր ճանապարհը մի քանի անգամ մտնում է Ադրբեջան ու դուրս է գալիս: Եթե այդ հատվածը սահմանազատվի դեպի Ոսկեպար գնացող ճանապարհը կփակվի:

Այստեղ երկու լուծում կա, մեկն այն է, որ այդ հատվածը Ադրբեջանը փոխանակի այլ տարածքների հետ եւ դա մնա մեզ: Մենք Ադրբեջանին տանք այն տարածքները, որոնք հիմա էլ իրենց վերահսկողության տակ են: Այսինքն լինի փոխանակում, որը կլինի ամենադյուրին ճանապարհը, եթե կողմերն ուզում են խնդիրը լուծել: Իսկ եթե Ադրբեջանը չի ուզում հարցը լուծել, կասի՝ մենք ձեզ հողամաս չենք տալիս, ճանապարհը փակում ենք, դրանով այլեւս չեք կարող անցնել:

Այդ դեպքում մենք պետք է նոր ճանապարհ կռուցենք, որը կշրջանցի սահմանը: Բայց դա դյուրին հարց չէ, քանի որ այդտեղ լեռնային շրջան է, այստեղ բազմաթիվ թունելների, կամուրջների կառուցման կարիք կլինի, որը կտեւի մի քանի տարի: 

Եթե որոշվի փոխանակման գնալ, հարցը պետք է գնա խորհրդարան, ԱԺ-ն պետք է վավերացնի, որից հետո հավանաբար, կարիք կլինի հանրաքվեի, քանի որ սահմանի փոփոխություն է տեղի ունենում, ուստի երկու կողմն էլ պետք է հանրաքվեի գնա:


Գալիչյանի դիտարկմամբ.
- Եթե Տավուշի հատվածում խնդիրը լուծվի, հաջորդը արդեն կլինի Ջերմուկի հատվածում իրենց գրաված տարածքների հարցը եւ այդպես շարունակաբար գնանք մինչեւ Իրանի սահման: ժամանակին Ալեւը ասում էր, որ որտեղ իմ զինվորը կանգնած է, մեր հողն է, մենք չենք դուրս գալու: Բայց անցյալ տարվա սկզբներին որոշեց ընդունել Ալմաթիի հռչակագիրը եւ վերադառնալ 1991 թվականի սահմաններին: Երբ Տավուշի հարցը վերջանա, այդ ժամանակ մենք կհասկանանք՝ Ալիեւը ուզո՞ւմ է վերադառնալ 1991-ի քարտեզներին, թե՞ ժամանակ է ձգում, որ այդ հողերը վերցնելուց հետո ասի՝ սահմանազատումը կատարեցինք:

2020-ի պատերազմից հետո ադրբեջանցիները գնացին 1991-ի քարտեզով իրենց սահմանին կանգնեցին, բայց 2021-ի մայիսից հետո Ադրբեջանը սկսեց ներխուժել հայկական տարաք, իսկ մերոնք դիմադրություն ցույց չտվեցին, քանի որ մտածում էին, որ էսկալացիա կաող է լինել, հետեւաբար թողնենք այդ հարցի լուծումը պագային: Հիմա եկել է այդ ապագան եւ ժամանակն է, որ Ադրբեջանը դրանք վերադարձնի: Բայց իմ ունեցած տեղեկություններով իրենք Ներքին Հանդում եւ այլ տեղերում ամրապնդում են իրենց դիրքերը գրաված տարածքներում, ճանապարհներ են կառուցում: Դա  ցույց է տալիս, որ Ադրբեջանը միտք չունի դուրս գալու այդ տարածքներից: Իսկ եթե նման միտք չունի, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, ի՞նչ սահմանազատում ու սահմանագծում: Տավուշով կվերջանա սահմանազատումը։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան