«Փաստ». Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։

Ի մասնավորի, 10 ուղևորության փաթեթի համար կսահմանվի 2000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման ժամկետը՝ 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 դրամանոց ուղետոմսի օգտագործման ժամկետը կդառնա 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։ Փոփոխություններ կլինեն նաև հետևյալ փաթեթներում. 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ՝ ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն, 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ցանկը, սակայն, վերջնական չէ, և առաջիկայում կհայտարարվի այլ փոփոխությունների մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, այլ փաթեթներում էլ կլինեն «մեղմացուցիչ» փոփոխություններ: Ավելին, մեր տեղեկություններով, սա եղել է Տիգրան Ավինյանի յուրատեսակ «քաղաքականությունը»: Այսինքն, ի սկզբանե ներկայացրել են նախկին տարբերակը, ապա որոշակի «զիջումների» են գնացել՝ փաստացի կանխատեսելով սպասելի դժգոհության ալիքը և տեղ թողնելով որոշակի քննարկումների, առաջարկների ու փոփոխությունների համար:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նախատեսում են առաջիկայում հանրությանը ներկայացնել այն հիմքերը, որոնցով 50 հազար դրամով տուգանելու են առանց տոմսի երթևեկելու համար: Քաղաքային իշխանությունը այդ հարցում վճռական է տրամադրված՝ այն տրամա բանությամբ, որ հակառակ պարագայում Երևանում նույն քաղաքացիների ձեռամբ կարող են տրանսպորտային կոլապսներ առաջանալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում