ԱՅՍՕՐ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, հունվարի 22-ը, հունահռոմեական ոճի անվանի ըմբշամարտիկ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, մրցանակակիր ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ ծննդյան օրն է, 26-ամյակն է նշում։ Նա այժմ գտնվում է Ծաղկաձորում, ուսումնամարզական հավաքների է մասնակցում։ Մեր հավաքականը Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ պատրաստվում է առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մեր ըմբիշները արդեն հասցրել են բարձրանալ Թեղենիսի գագաթը։ Ծաղկաձորում հավաքները սկսել են հունվարի 15֊ից, կավարտեն հունվարի 29֊ին ու կգնան պարապելու Օլիմպավանում ։ Մեր հավաքականի հետ միասին պարապմունքներ են անցկացնում նաև Լեհաստանի, Չեխիայի թիմերը և մեկ ըմբիշ Էստոնիայից։ Մեր երկրից մասնակցում են շուրջ 70 ըմբիշներ մեծահասակներ և երիտասարդներ։ Մալխաս Ամոյանը, Փարիզի ՕԽ֊ից հետո, առաջին անգամ պիտի մասնակցի միջազգային մրցաշարի։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել այժմ Ծաղկաձորում գտնվող մեր անվանի ըմբիշի, օրվա հոբելյարի ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ հետ ու զրուցել։

- Շնորհավորում ենք, Մալխաս ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում բազում հաղթանակներ, ամենայն բարիք ։

-Շատ շնորհակալ եմ ։Պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը։ Նշեմ, որ պատասխանատվություն միշտ կա, բայց միշտ աշխատում եմ պատասխանատվություն շատ չվերցնել ինձ վրա։ Աշխատում եմ անել այնպես, ինչի վրա, որ աշխատում եմ, կարողանամ ըստ դրա մոտենալ առաջնությանը, որ կարողանամ լավ հանդես գալ, եթե շատ պարտավորվածություն վերցնեմ, կարող է ինձ այդ ամենը խանգարել, դրա համար փորձում եմ կենտրոնանալ միայն մարզումներիս վրա։

- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում