«Իսկանդերը» վեր էր ածվել բալվանկայի, դրա համար էլ չգործարկվեց․Գագիկ Մելքոնյանը բացահայտում է, թե ինչու 2020թ․-ին գործի չդրվեց «Իսկանդեր» հրթիռային համակարգը

Ներքաղաքական

«Այսօր Հայոց բանակը զարգանում է օր-օրի, ժամ առ ժամ, այն համալրվել է արդիական, ժամանակակից զինտեխնիկաներով, վերջին տարիներին զինատեսակներ են ձեռք բերվել՝ ֆրանսիայից, Հնդկաստանից, այս պահին էլ գործընթացը ակտիվ կերպով ընթանում է։ Բանակում բարձրացել է թե՛ սպառազինության մակարդակը, թե՛ սպայական կազմին ուղղված աշխատանքները։ Այնպես որ, որքան էլ նախկինները անընդհատ ցեղ շպրտեն բանակի վրա, իրենց ինադու Հայոց բանակը ակտիվ զարգանում է»,- Հայոց բանակի տոնին ընդառաջ անդրադրադառնալով ներկա ԶՈՒ-ին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, նկատելով․

- Իսկ 2020թվականի պարտությունը դա ոչ թե իշխանությունների, այլ ամբողջ հայ ազգի պարտությունն է։ 2020թվականի պարտության պատճառն այն էր, որ առաջին պատերազմից հետո մենք չկարողացանք մեր հաղթանակը պահել, զուտ հոգեպես ենք մեզ հաղթանակած զգացել, բայց ոչ մի գործուն քայլեր չենք արել, ավելին ասեմ՝ 80-ականների զենքերն էին պահում-փայփայում։  Իսկ արդիական զենքներին ուղղված գումարները ուղղում էին նույն նածկինները իրենց բարօրրության համար, իսկ այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը շունչը պահած զինվում էր արդիական զենքերով։

-Պարոն Մելքոնյան, 2020թվականին բանակը ուներ «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը չգործարկվեց՝ ինչո՞ւ։

-Ասեմ, որովհետեւ այն «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը մենք ունեինք ուներ սհամանափակ հնարավորություններ, կային կոդեր, որոնք փակված էին, այդ կոդերը չէին տվել մեզ, իսկ առանց այդ կոդերի «Իսկանդեր» հրթիռային համակարգը վեր է ածվում բալվանկայի, մի հատ մետաղալոմ, դրա համար էլ չի գործարկվել։ Իսկ ժամանակակից զինտեխնիկա բանակում չկար, դրա համար էլ ունեցանք էդ պատկերը։ 2020-ին մենք կռվել ենք նույն 80-ականների զենքերով, էնպես որ թող նախկինները գլուխ չգովան, իսկ պարտությունը բոլորինս է, բոլոր ժամանակների իշխանություններ են պատասխանատու 2020-ի պարտության համար։ Բայց փառք Աստծո հիմա բանակը կարգավորվում է, ունենք բավականին զինտեխնիկա եւ սպառազինություն, սպայակազմն էլ վերապատրաստվում է ժամանակակից ծառայություններին համահունչ։

Այսօր մեր տղաներին խաղաղություն եմ ցանկանում, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմին, մենք ազատ շունչ քաշելու ժամանակ չպետք է ունենանք։ Մենք պետք է ձգտենք խաղաղության,  բայց պատրաստ լինենք նաեւ պատերազմի ցանկացած պահի։

https://iravunk.com/sim/?p=303559&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան