ԿԻԵՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԹՐԱՄՓԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԱԾ ԵՆ

Վերլուծություն

Ի­հար­կե, ե­թե ըն­դու­նենք, որ Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիան ի­րոք կա­րող է գլո­բալ ջրբա­ժա­նի կետ դառ­նալ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=303539&l=am), ա­պա այս­տեղ խոս­քը նախ ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի մա­սով է: Ա­մեն դեպ­քում, թեեւ Թ­րամ­փը ար­դեն իսկ հայ­տա­րա­րել է մի շարք ուղ­ղութ­յուն­նե­րում ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի մա­սին, հասց­րել է դրան­ցից մի քա­նի­սի հետ կապ­ված նաեւ հրա­մա­նագ­րեր ստո­րագ­րել, բայց մեկ է, նրա այդ բո­լոր նախ­նա­կան քայ­լե­րում «կար­միր թե­լով» անց­նում է հենց ռու­սա­կան թե­ման՝ կհա­ջող­վի «24 ժա­մում» կանգ­նեց­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը եւ ինչ­պե՞ս, ի՞նչ արդ­յունք­նե­րով:

Սկզբ­նա­կան մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք ե­կան Թ­րամ­փի թի­մի ո­րոշ ան­դամ­նե­րից, այդ թվում՝ Ուկ­րաի­նա­յի հար­ցով բա­նագ­նաց Քիթ Քել­լո­գից, ա­վե­լի նման է փա­կու­ղի տա­նող ճա­նա­պար­հի: Այն աս­տի­ճան, որ ան­գամ ԱՄՆ-ում, այն էլ՝ փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով են այդ մա­սին խո­սում: Ընդ ո­րում, այն­պի­սի հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­նե­րի, ինչ­պի­սին է Թ­րամ­փի ա­ռա­ջին նա­խա­գա­հութ­յան ժա­մա­նակ նրա գլխա­վոր ստրա­տեգ Ս­թիվ Բե­նո­նը: Այս­պես, ըստ Բե­նո­նի, այն ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնք գա­լիս են «ճա­նա­պար­հից շեղ­ված» Քել­լո­գից, այդ թվում՝ թե հա­կա­մար­տութ­յու­նը կանգ­նեց­նե­լու հա­մար պետք է ընդ­հուպ կոշտ ճնշում­ներ բա­նեց­նել Մոսկ­վա­յի դեմ, պար­զա­պես կա­րող են Թ­րամ­փի հա­մար Ուկ­րաի­նան վե­րա­ծել երկ­րորդ Վիետ­նա­մի: Տ­րա­մա­բա­նութ­յու­նը պարզ է. Ռու­սաս­տանն ու­նի հստակ պա­հանջ­ներ եւ կմեր­ժի դրան­ցից շեղ­վող ա­մեն մի տար­բե­րակ: Այդ դեպ­քում Թ­րամ­փին պար­զա­պես կմնա սե­փա­կան հե­ղի­նա­կութ­յու­նը չկորց­նե­լու հա­մար շա­րու­նա­կել այդ ճնշում­նե­րը: Իսկ Մոսկ­վան էլ ա­վե­լի կհա­մա­ռի, եւ ա­մեն ինչ կշա­րու­նա­կի մնալ այն­պես, ինչ­պես հի­մա է՝ մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մից վայրկ­յան­ներ պա­կաս վի­ճա­կում: Կարճ ա­սած, կստաց­վի ու­ղիղ այն տար­բե­րա­կը, ո­րի ա­ռաջ կանգ­նած էր նաեւ Բայ­դե­նը: Արդ­յուն­քում, Բե­նո­նը կար­ծում է, որ Թ­րամ­փը կա­րող է ընկ­նել «ծու­ղա­կի մեջ, ո­րը պատ­րաստ­վել է ԱՄՆ պաշտ­պա­նա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան դա­շին­քի, եվ­րո­պա­ցի­նե­րի եւ նույ­նիսկ իր՝ Բե­նո­նի ո­րոշ ըն­կեր­նե­րի կող­մից, ո­րոնց նա հա­մա­րում է «ճա­նա­պար­հից շեղ­ված­ներ», նե­րառ­յալ Ուկ­րաի­նա­յի բա­նագ­նաց Քիթ Քել­լո­գը»:

­Բե­նո­նի գնա­հատ­մամբ, բո­լո­րո­վին այլ ռազ­մա­վա­րութ­յուն է պետք՝ հաս­կա­նալ, թե որն է Մոսկ­վա­յի խոր­քա­յին մտա­հո­գութ­յու­նը եւ հենց դրա ուղ­ղութ­յամբ լու­ծում­ներ գտնել, այդ թվում՝ Զե­լենս­կու վրա ա­մե­նակտ­րուկ ճնշում­նե­րով:

­Բայց նաեւ ա­սել, թե Թ­րամփն ան­գամ այդ ա­մե­նը չի պատ­կե­րաց­նում, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­ռա­վել եւս, որ նրա ա­մե­նա­մեծ գլխա­ցա­վանքն ա­մե­նե­ւին էլ Ուկ­րաի­նան չէ: Ա­մեն դեպ­քում, այն նախ­նա­կան հրա­ման­նե­րից, հայ­տա­րա­րութ­յու­ննե­րից, ո­րոնք ի­նա­գու­րա­ցիա­յից հե­տո հնչեց­րեց Թ­րամ­փը, են­թադ­րե­լի է, որ նա բա­վա­կա­նին լավ պատ­կե­րաց­նում է նաեւ ԱՄՆ-ի ներ­կա պո­տենց­իալն ու ե­ղած խնդիր­նե­րը: Նախ, Թ­րամ­փը խո­սում է է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գում երկ­րում ար­տա­կարգ դրութ­յուն հայ­տա­րա­րե­լուց, եւ ի­մաս­տը պարզ է, Բայ­դե­նը հե­ռա­ցել է՝ թող­նե­լով գրե­թե դա­տարկ­ված նավ­թի ռազ­մա­վա­րա­կան պա­հուստ­ներ: Միգ­րա­ցիոն հոս­քե­րը մյուս կող­մից են խեղ­դում, եւ ինչ­քան էլ խո­սես հա­կա­միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նութ­յու­նից, խնդի­րը լու­ծե­լու հա­մար եր­կար ժա­մա­նակ եւ լուրջ ռե­սուրս­ներ են պետք: Կա հսկա­յա­կան պե­տա­կան պարտք՝ իր ա­ռա­ջին նա­խա­գա­հութ­յան հա­մե­մատ մոտ 50 տո­կո­սով ավե­լա­ցած: Կա Եվ­րո­պա­յի, հա­րե­ւան երկր­նե­րի, ԲՐԻՔՍ-ի հետ հա­կա­մար­տութ­յուն, եւ ե­թե Թ­րամ­փը խոս­տա­նում է, որ բո­լո­րի դեմ բարձր մաք­սա­տուր­քեր կկի­րա­ռի, ա­պա նաեւ լավ հաս­կա­նում է, որ այս դեպ­քում «բո­լոր» աս­վա­ծը գործ­նա­կա­նում ողջ աշ­խարհն է: Հայ­տա­րա­րե­լով, որ ԱՄՆ-ում կա ըն­դա­մե­նը 2 սեռ՝ ի­գա­կան եւ­ ա­րա­կան, նա «պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց» լի­բե­րալ­նե­րին: Եվ այս­պես շա­րու­նակ, բա­զում խո­շո­րա­գույն խնդիր­ներ, ո­րոնք միայն կոշտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով չես լու­ծի:

Եվ այն, որ իր ա­ռա­ջին հրա­մա­նագ­րե­րից մե­կով Թ­րամփն այլ երկր­նե­րին տրա­մադր­վող օգ­նութ­յունն 90-օ­րով դա­դա­րեց­րեց, ա­վե­լի նման է, որ Զե­լենս­կու ուղ­ղութ­յամբ ճնշում­նե­րի փուլն ար­դեն սկսված է: Հա­ջոր­դը` Պու­տի­նի հետ կա­պի դուրս գալն է, ո­րի մա­սին եւս այս եր­կու օ­րե­րին Թ­րամ­փը շատ խո­սեց:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում