«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս իշխանությունը նմանվում է ռումբը ձեռքին խաղացող չուկչայի. Գեղամ Մանուկյան

Ներքաղաքական

Կառավարության հավանությանն արժանացած Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

— Ըստ Նիկոլ Փաշինյանի` Եվրամիությանն անդամակցելու համար պետք է հանրաքվե անցկացնել: Ի՞նչ կասեք այս մասին, ո՞րն է Ձեր խմբակցության դիրքորոշումը:

— Կարծում եմ՝ իրենք կյանքում ոչ մի բան չեն պատկերացնում: Նույն այդ Եվրամիությանն անդամակցելու հարցում փորձեք նայել Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների ընթացքում կատարած հայտարարությունները, որոնք մեկը մյուսին հակասող են, մեկը մյուսի հետ որեւէ առնչություն չունեն: Շատերը կհիշեն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Փաշինյանն ասում էր, թե՝ բերե՛ք նախաձեռնությունը, ԱԺ-ն մերժի, որից հետո 300 հազար ստորագրություն հավաքեք, նոր դրանից հետո հանրաքվե թող լինի, էլ չգիտեմ, թե ինչ լոլոներ էր կարդում։ Հիմա, փաստորեն, ի՞նչ փոխվեց, որ կառավարության նիստում «այո» ասացին եւ հիմա էլ բերում են Ազգային ժողով: Այս հարցում մենք հստակ մեր դիրքորոշումները ներկայացնելու ենք, ինչպես ներկայացրել ենք 2024 թվականի հունիսին «Հայաստան» խմբակցության մեր հայտարարության մեջ՝ կետ առ կետ նշելով բոլոր ե՛ւ վտանգները, ե՛ւ սխալները, ե՛ւ սխալ մոտեցումները։


— Կարելի է ասել, որ այս ամենի էությունը ոչ այնքան ԵՄ անդամակցության մեկնարկը տալն է, այլ ցույց տալը ՌԴ-ից հեռանալու իշխանության պատրաստակամությունն ու Արեւմուտքին նվիրվածությունը:


— Ցավոք սրտի, ես ինքս միշտ այն օրինակն եմ բերում, որ չուկչան ռումբը ձեռքին խաղում է, եւ ասում են՝ չուկչա՛, կպայթի։ Ասում է՝ չուկչան հիմար չի, էլի ունի ձեռքում ռումբ։ Այս իշխանությունը նմանվում է այդ չուկչային, որը սպառնում է մեր երկրի անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը, տարածքային ամբողջականությանը, մեր ժողովրդի` ընդհանրապես ապագայում պետականության գոյությանը։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան