Բայդենին մեղադրում են հարյուր հազարավոր ուկրաինացիների ոչնչացման մեջ
Միջազգային
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը փորձել է ուկրաինական հակամարտությամբ Ռուսաստանին ոչնչացնել, բայց փոխարենը ոչնչացրել է հազարավոր ուկրաինացիների։ Նման կարծիք է հայտնել Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը X սոցիալական ցանցի իր էջում։
«Բայդենը ցանկանում էր ձգձգվող հակամարտություն, որպեսզի Ռուսաստանը մարի՝ որպես հակառակորդ, իսկ Ուկրաինան օգտակար վստահված պատերազմի տարր էր։ Հարյուր հազարավոր ուկրաինացիներ զոհվեցին, և դա կոչվում է «Բայդենի «հաղթանակ», - ասել է Դիզենը:
Հունվարի 20-ին Կապիտոլիումի Ռոտոնդայում տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալության արարողությունը։ Առաջին անգամ նա պետության ղեկավար է եղել 2017-2021 թվականներին։ Երկրորդ անգամ ստանձնելով պաշտոնը՝ նա խոստացավ ավելի քան հարյուր հրամանագիր ստորագրել իր նախագահության առաջին իսկ օրը և չեղարկել իր նախորդի բոլոր «հիմար» հրամանագրերը, ինչպես նաև դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում և կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
https://iravunk.com/sim/?p=303429&l=am/